27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պայթյուն է սպասվում»

«Այս արտագաղթի պայմաններում Հայաստանում կմնան միայն թոշակառուներ եւ միայն մեկ նախարար», – ԱԺ-ում այսպիսի տեսակետ հայտնեց  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ մանուկյանը՝ 2017 թ բյուջեի նախագծի լսումների ժամանակ:

Դիմելով սոցապնախարար Արտեմ Ասատրյանին՝ Մանուկյանն ասաց.«Արտագաղթում է ավելի շատ աշխատող տարիքի բնակչությունը: Եթե այսպես գնա, հայերի մոտ կմնա երկու նախարար: Դրսում՝ Հրանուշ Հակոբյանը՝ համայն Սփյուռքի նախարար, իսկ ներսում Դուք՝ որպես Հայաստանում թոշակառուների նախարար, այսինքն՝ երկրի միակ նախարար»:

Առանց ռադիկալ փոփոխությունների պայթյուն է սպասվում, ես չեմ չափազանցնում: Որովհետեւ աղքատության տոկոսային հարաբերակցությունը մեզ մոտ անցել է աշխարհում ամենացածր երկրների մակարդակին: Մեկ միլիոն աղքատ ունենք՝ բնակչության 1/3-ը, եթե հաշվենք 3 միլիոնից: Բայց եթե հաշվենք 2 միլիոնից, կստացվի 50% աղքատություն:

Դուք մեզ հիմա ներկայացնում եք իրավիճակային քայլեր՝ 800 հոգի տարաք մասնագիտական կրթություն տվեցիք, մի այլ հարյուր հոգի՝ ուրիշ տեղ պատրաստեցիք: Բայց ու՞ր է ռազմավարությունը, ո՞րն է, որ այս դեմոգրաֆիկ աշխատանքային լրջագույն խնդիրները կարողանանք լուծել», – ասաց Մանուկյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ