Փորձել պետք էր…
Ըստ քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի՝ որևէ բան նախաձեռնելը ընդդիմադիրների կողմից հիմա ռիսկային է, բայց արդարացված. «Ընդդիմությունը պետք է փորձի ձևավորել սեփական քաղաքական օրակարգը: Լինելով խորհրդարանական ընդդիմադիր փաստացի միակ ուժ՝ կարելի էր սահմանափակվել զուտ խորհրդարանական գործողություններով, ինչպես անում են մնացածը: Կարծում եմ՝ նաև հունվար-փետրվար ամիսների՝ մարդկանց փողոց դուրս բերելու անհաջող փորձերից «Ելք»-ի լիդերները տարբեր հետևություններ արեցին: […]