15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Վրիպեցին. Շարմազանովի կինը՝ Փաշինյանին

«Ցանկացած գործողություն ստանալու է պատասխանը: Այսօր ես կկազմակերպեմ գործողություն, և Շարմազանովի դռան առաջ կտրտած սնիկերս կդնենք՝ ի պատասխան գլխատված թռչունի», – այսօր հայտարարել էր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պաքարող «Իմ քայլը» շարժման ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա այսպես էր արձագանքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ Քայլը» նախաձեռնության անդամ Արփի Դավոյանի տան դռան […]

ՊԲ զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը […]

Որոշել ենք որպես առաջին դեմք առաջարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 9-ին անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրը ունեցած հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: – Պարոն վարչապետ, շաբաթ օրը կայացել է Ձեր հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ հարցեր են քննարկվել […]

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը հացադուլ է սկսել

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսել: Նրա նպատակը Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում իշխանության մնալը կանխարգելելն է: Արամ Հարությունյանը գտնում է, որ  ժողովուրդը դուրս կգա փողոց միայն ընդդիմադիր ուժերի միավորման դեպքում:  

Եթե անձը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, մենք նրան չենք կարող պետական դավաճան անվանել. Գ. Պետրոսյան

««Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, ուստի որևէ տրամաբանություն չկար այսօր չներկայանալու ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալությանը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Սա մեզ որևէ այլ պարտականությամբ չի կաշկանդում: Ասել ենք, հիմա էլ պնդում ենք, որ հետևողական ենք լինելու հանրապետության նախագահի աշխատանքը գնահատելու հարցում: Սա որևէ այլ իրավական հետևանք չառաջացնող […]

Աստված ինձ օգնական. Արմեն Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀՀ 3-րդ հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված երդմամբ: Արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն, մինչ երդմնակալությունը հանդիսավոր կերպով պատվո պահակախմբի ուղեկցությամբ դահլիճ բերվեցին պետական և հոգևոր խորհրդանիշները:  Այսօր առավոտյան ՀՀ սահմանադրական […]

Ազատության հրապարակում ազատամարտիկը հացադուլ հայտարարեց/տեսանյութ/

Ազատամարտիկ Պարգև Բադոյանը վաղ առավոտից Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել: «Պահանջում եմ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չնստի, որովհետև դրանով նպաստում ենք, որ երկիրը դատարկվի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարգև Բադոյանը: Բադոյանը նշեց, որ հացադուլը անժամկետ է: Արդեն հայտնել ենք, որ  այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 12.00-ին  Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կկայանա Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն […]

Հակառակորդը գնդակոծել է Բաղանիսը

Ապրիլի 8–ի երեկոյան ժամը 17։00–ի սահմաններում հակառակորդը գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վարչական տարածքը։ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ գնդակոծության է ենթարկվել գյուղի վարչական տարածքը, բայց ոչ բնակավայրը։  «Թշնամու թիրախում եղել է «Ջրհովքեր» տեղամասը։ Գնդակոծության հետևանքով սատկել է Սուրիկ Ալեքսանյանին պատկանող կովը, նրա 2 մոզին ենթարկվել են հարկադիր […]

Նախագահի երդմնակալությանն անմասն չմնաց «Ծառուկյան» խմբակցությունը

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, կայանալու է նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը: Արարողությունը ԱԺ հատուկ նիստում է անցկացվելու, հրավիրված են 1500 հոգի:  Նշենք, որ քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր եկան նաև «Ծառուկյան» խմբակցության անդամները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի