31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Օդերևույթաբանները զգուշացնում են

Հանրապետության տարածքում` Ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-2-ը կբարձրանա 4-5, այնուհետև կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում` Ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]

Պետք է զգոն լինենք. պատերազմը չի ավարտվել

2016թ. ապրիլի քառօրյա անվանված պատերազմը հայ մարդու կյանքում մեծ հարված էր: 2 տարի է անցել այդ օրից, սակայն ցավը թարմ է, որովհետև  100-ից ավելի զոհերի ընտանիքները և շուրջ 200 հաշմանդամ երիտասարդները դեռ վերապրում են կատարվածը: Henaran.am-ը օպերատիվ կերպով արձագանքեց ստեղծված իրավիճակին և փորձեցինք մեր ընթերցողին տրամադրել միայն հավաստի լուրեր: Ապրիլի 2-ի ցավոտ իրականությունը հաղթահարեցինք` խաղաղության […]

Ահա Ավագ Շաբաթն է ու մեր ազգը Ավետարանը չգիտի

Եկեք օգտակար բան անենք միասին: Ահա Ավագ Շաբաթն է ու մեր ազգը Ավետարանը չգիտի: Եկեք իրար մարտահրավեր ուղարկենք ու քաջալերենք, որ այս Ավագ Շաբաթվա մեջ ամեն մեկս գոնե ՄԻ ԱՎԵՏԱՐԱՆ ԿԱՐԴԱՆՔ (Մաթևոս, Մարկոս, Ղուկաս կամ Հովհաննես): Մեծ ուրախություն կլինի երկնքում, եթե մի մարդու այսպես դեպի Քրիստոսին բերեք: Վերցրեք Աստվածաշունչը կամ Նոր Կտակարանը ձեր ձեռքերի մեջ […]

«Հայաստանում իշխանափոխությունը ո՞նց կարող է գետնին գցած լինել»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասում է, որ եթե ապրիլի 9-ին կառավարության լիազորությունը դադարում է, ուրեմն իշխանություն ը չի գործելու: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ապրիլի 9-ից մեկ շաբաթվա ընթացքում, երբ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոն չի ունենալու, իշխանությունը գցած է լինելու փողոցում, մնում է այն վերցնել: «Ապրիլի […]

«Փաշինյան ջան հիմա տեսնինք քո տղամարդկությունը»

Արդեն հայտնել ենք, որ Գյումրիի Վարդանանց հրապարակում այսօր՝ մարտի 31-ին  տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։ «Քայլենք գը դեպի Երևան` Ազատության հրապարակ»,-գյումրեցիներին է դիմում Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը քայլելու է 14 օր` 200 կմ  և անցնելու է 5 խոշոր քաղաքներով. «Սա արշավ է ընդդեմ ստի […]

«Հակասություններն անխուսափելի են»

«Ազգային ժողովում, անկախ քաղաքական ուժի անունից, վերջին 10-15 տարիների ընթացքում իրական ընդդիմություն չի եղել»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Սոս Գիմիշյանը: Նա նշեց, որ անուններ չի ցանկանում տալ, լավ որակներով կարդին մարդիկ կան, սակայն որ լիովին ընդդիմադիր գործունեություն են ծավալել, չկան: «Այստեղ է  կարգին մարդու ու քաղաքական խաղերի հակասությունը»,-նշեց նա, ապա հավելեց, որ […]

Այսօր Ավագ շաբաթ է. ճրագալույցի պատարագից հետո սկսվում է Սուրբ Հարության տոնը

Ավագ շաբաթը Հիսուսի կողմից դժոխքի ավերման և արդար հոգիների ազատման հիշատակության օրն է: Ըստ եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր:  Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Մարդիկ վառված ճրագներ են […]

«Այս շարժումը կարող է իշխանություններին ստիպել մտածել՝ ինչն են սխալ արել»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր  Թևան Պողոսյանն ասում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե այն մեկ շաբաթը (ապրիլի 9-16), երբ Սերժ Սարգսյանը պաշտոն չի ունենալու, իշխանությունը փողոցում ընկած է լինելու, փոխաբերական իմաստ ունի: «Նա նկատի, որ ժողովուրդ,ե թե ուզում եք պայքարել դրա համար կա հարմար ժամանակահատված, […]

«Ժողովուրդ, մենք պետություն ենք կորցնում…» /տեսանյութ/

«Ժողովուրդ մենք պետություն ենք կորցնում, բայց պետք է հաղթենք, քանի որ իշխանությունը 2 հազար մարդ է, իսկ մենք 10 միլիոն»,-այսօր` մարտի 30-ին Ազատության հարապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Արդեն 10 օր նստացույց իրականացնող ազատամարտիկը նշեց, որ 1990 թվականից ստեղծված սատանայական իշխանությունը գործակալների հաշվին է գոյատևել: Մանրամասները` տեսանյութում:

«Խելամիտ չէր լինի հայտարարել այս պահին, թե ով կլինի վարչապետ»

«Կովկաս» ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացումը չի կապում ղարաբաղյան հիմնահարցի հետ: «Պատճառը տնտեսական է. նավթի գներն այժմ անկում են ապրում, Ադրբեջանի էլիտան կարծում է, որ ամռանը, հնարավոր է, տնտեսական բարդություններ առաջանան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա՝ կարծել, թե Ալիևը վախենում էր ընդդիմության ակտիվացումից, սխալ է, որովհետև Ադրբեջանում ընդդիմություն էլ չկա:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի