25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հակասություններն անխուսափելի են»

«Ազգային ժողովում, անկախ քաղաքական ուժի անունից, վերջին 10-15 տարիների ընթացքում իրական ընդդիմություն չի եղել»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Սոս Գիմիշյանը: Նա նշեց, որ անուններ չի ցանկանում տալ, լավ որակներով կարդին մարդիկ կան, սակայն որ լիովին ընդդիմադիր գործունեություն են ծավալել, չկան:

«Այստեղ է  կարգին մարդու ու քաղաքական խաղերի հակասությունը»,-նշեց նա, ապա հավելեց, որ «Ելք»-ում էլ ստեղծված իրավիճակը ուշ, թե շուտ պիտի ի հայտ գար հենց վերոնշյալ պատճառով: «Ես կողքից նայելով եմ ասում, որ հիմնական խնդիրն այդտեղից է գալու, երբ որ հիմքը շահերն են, ոչ թե արժեքները, շահերից ելկնեով ասվածը չեմ ընդունում այդ իսկ պատճառով»,-ասաց նա:

Ըստ Սոս Գիմիշյանի՝ Ազգային ժողովը, որպես մարմին, հիմքում ունի անձնավորված շահեր, ոչ թե  համահայկական, ժողովրդի:

«Առաջնայինը դրանք չեն, դրա համար էլ ոչ, թե շուտ նման բաներ են լինում, հակասություններն անխուսափելի են»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ