25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Խելամիտ չէր լինի հայտարարել այս պահին, թե ով կլինի վարչապետ»

«Կովկաս» ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացումը չի կապում ղարաբաղյան հիմնահարցի հետ: «Պատճառը տնտեսական է. նավթի գներն այժմ անկում են ապրում, Ադրբեջանի էլիտան կարծում է, որ ամռանը, հնարավոր է, տնտեսական բարդություններ առաջանան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա՝ կարծել, թե Ալիևը վախենում էր ընդդիմության ակտիվացումից, սխալ է, որովհետև Ադրբեջանում ընդդիմություն էլ չկա: 

Գալով արդեն Հայաստանին, որտեղ էլ շուտով վարչապետ են ընտրելու և զուգահեռներ տանելով՝ քաղաքագետը նկատեց, որ Հայաստանում ընտրություններ չեն լինելու, ընտրություններն արդեն եղել են, այստեղ կարող է ընդամենը անձերի փոփոխություն լինել: «Սրացումներ ղարաբաղյան կոնֆլիկտում կարող են լինել, դրանք միշտ կապված են քաղաքական գործընթացների հետ, և պատկերացնել, որ Հայաստանը ոչ միայն կխոսի ընտրությունների ժամանակ, այլև կկրակի, հնարավոր է, բայց չեմ կարծում, որ դա լայնածավալ գործողության կարող է հանգեցնել»,-հավելեց նա:

Ալեքսանդր Իսկանդարյանը նաև վստահ չէ, որ հենց Սերժ Սարգսյանն է վարչապետ լինելու։ «Հստակ հասկանում եմ, որ ՀՀԿ-ում կան մեծ քանակությամբ մարդիկ, որոնց ձեռնտու չէ, որ Սերժ Սարգսյանը չլինի։ Իսկ եթե կա մարդ, ով գիտի էլ, երևի 3-4 հոգի են կամ մի հոգի:

Սերժ Սարգսյանը բավականին գրագետ է պատասխանում իր ապագային վերաբերող հարցերին և այդպես կանի մինչև մարտի վերջ ու ապրիլի սկիզբ, քանի որ խելամիտ չի լինի հայտարարել այս պահին, թե ով կլինի: Նման քաղաքականություն միշտ էլ տարվում է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ