08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հակառակորդը գնդակոծել է Բաղանիսը

Ապրիլի 8–ի երեկոյան ժամը 17։00–ի սահմաններում հակառակորդը գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վարչական տարածքը։

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ գնդակոծության է ենթարկվել գյուղի վարչական տարածքը, բայց ոչ բնակավայրը։

 «Թշնամու թիրախում եղել է «Ջրհովքեր» տեղամասը։ Գնդակոծության հետևանքով սատկել է Սուրիկ Ալեքսանյանին պատկանող կովը, նրա 2 մոզին ենթարկվել են հարկադիր մորթի։ Գյուղացիներից մեկի 2 մոզիներն էլ են վիրավորվել են, սակայն հարկադիր մորթի կարիք չկա»,–նշեց գյուղապետը։

Նարեկ Սահակյանը ընդգծեց, որ   այս պահին գյուղացիները խաղողի այգիներում էտ են իրականացնում, այս միջադեպից հետո նրանք առավել զգոն են։Նրա խոսքով՝ հակառակորդը նպատակային վնաս է հասցրել  գնդակոծելով հանդամասը:

Հիշեցնենք, որ գյուղը վերջին անգամ գնդակոծվել է մեկ ու կես ամիս առաջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ