Վրիպեցին. Շարմազանովի կինը՝ Փաշինյանին
«Ցանկացած գործողություն ստանալու է պատասխանը: Այսօր ես կկազմակերպեմ գործողություն, և Շարմազանովի դռան առաջ կտրտած սնիկերս կդնենք՝ ի պատասխան գլխատված թռչունի», – այսօր հայտարարել էր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պաքարող «Իմ քայլը» շարժման ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա այսպես էր արձագանքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ Քայլը» նախաձեռնության անդամ Արփի Դավոյանի տան դռան առաջ գլխատված թռչուն հայտնաբերվելու դեպքին:
Henaran.am-ը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կնոջից՝ Լիլիթ Դավթյանից հետաքրքվեց, թե ինչպես է դիմավորել Փաշինյանին: «Եթե որպես հյուր գային, կհրավիրեի ներս սուրճի՝ սնիկերսը ճաշակելու, հյուրն Աստծունն է»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց դռան առջև ոչինչ էլ չի դրվել. վրիպել են:
Հարցին, թե ընդհանրապես ինչպես է վերաբերում նման ակցիաներին, Լիլիթ Դավթյանն արձագանքեց. «Եթե թամաշան թեժացնելու նպատակ կար, կամ շոուի նպատակ կար, գուցե թե կարելի էր, միայն թե ցավալի է, որ վրիպել են»: