04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ասում ենք` աղետ է սպասվում»

«Այսօր պայքարի հիմնական թիրախը մեկն է՝ մերժել այն, ինչը որ կա: Մենք փորձում ենք մերժելուն համընթաց ներկայացնել գերխնդիրը, որը կմիավորի բոլորին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ միավորման նոր օրակարգով հանդես եկող «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը չի միանում արդեն քայլեր անող քաղաքական ուժերին, ասաց «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամ, ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը :

Մանրամասնելով ասելիքը Չալիկյանը ընդգծեց, որ իրենց նախաձեռնության նպատակը միայն մերժելը չէ, այլ նաև միավորելը: «Այն մեծ գաղափարը, գերխնդիրը, որը պետք է համախմբի իր մեջ կրելու է այն իմաստը, որը կծնի ուժ, ով էլ ի վերջո կկառավարի այս երկիը»,-նշում է Չալիկյանը:

Հարցին, թե ինչո՞ւ մոտ 2 տարի գործող «Հոգևոր Հայաստանը» որոշակի գործնեություն չի ծավալել մինչ օրս, Խաչիկ Չալիկյանը արձագանքեց.«Մենք տարածել ենք հայտարարություններ, որոնք ուղղված են եղել հանրության որոշակի շերտերին և ոչ թե ամբողջ ազգին, հիմա հասունացել է պահը, որ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն: Մենք զանգակատան խնդիր ենք լուծում: Ասում ենք աղետ է սպասվում և մենք համահայկական զանգակատան զանգերն ենք հնչեցնում: «Հոգևոր Հայաստանի» գաղափարներից մեկն է՝ քաղաքական առումով բեռ չկրել: Երբ ձևավորվի գաղափարական այն շերտը, ով կկարողանա ազգին ծառայել մենք խնդիրների լուծումը կթողնենք նրանց»,-եզրափակեց Խաչիկ Չալիկյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ