03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խոշտանգված թոռանը հիշելով՝ եզդի տղամարդը ծնկեց և ողբաց. հուզիչ տեսանյութ /տեսանյութ/

«Տաս ամիս էր մնացել, որ Բորիսը տուն գա: Պատերազմ եղավ …Բորիսի հայրը զանգեց  որդուն ու թուրքը պատասխանեց զանգին: Հայրը խնդրել էր, որ եթե տղան ողջ ա՝ չսպանեն: Ասել էին՝ 25 հոգի մեզնից ինքը սպանել ա ու մենք իրան սաղ չենք թողնի»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց եզդի հերոս Բորիս Օզմանյանի պապը՝ Մռազ Օզմանյանը:

Տասը օր հետո միայն , Բորիսի խոշտանգված դիակը վերադարձվել է ծնողներին:

18492375_1373822649368550_520355943_n

«Բորիսին հաղթել չէր լինի, պատրոններնա վերջացել: Իմ Բորիսը շատ խելացի էր, գրագետ ու լսող տղա էր: 78 տարեկան եմ , բայց իմ Բորիսի նման գրագետ տղա չեմ տեսել»,-ասաց հուզված պապը ու անակնկալ կերպով կռացավ ու սկսեց բարձրաձայն ողբալ:

Պապը դողացող ձեռքերի մեջ առավ թղթով փաթաթված կոնյակը.«Բորիսիս ընկերներն են բանակի քեֆին նվիրել ու բոլորով վրան գրել ու ստորագրել են: Վերադարձին բոլորով պետք է խմեին»:

18516360_1373822506035231_1803095197_n

Նշենք, որ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամները այսօր՝ մայիսի 15-ին այցելել էին Բորիս Օզմանյանի ընտանիքին:Հռչակավոր օպերային երգիչ Գևորգ Հաջեանը նկատեց.«Անցած մայիսին էր, երբ Հայաստանի հանրապետության Պաշտպանության նախարարությունը խորհրդաժողովի հրավիրեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ազատամարտիկներին և մեզ ներկայացվեց ՀՀ Գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամանագիրը, որ մենք հատուկ ուշադրության պետք է արժանացնենք 101 ընտանիքներին՝ պարբերաբար այցելելով նրանց»:
«Բորիսի քառասունքը նոր էր լրացել, երբ այս տուն եկանք: Բորիսը հայ և եզդի ժողովուրդների հերոսն է, քանի որ իր հողն է պաշտպանել, իր հայրենիքի սահմանները»:

 

Նշենք, որ 1996 թվականին ծնված շարքային Բորիս Օզմանյանը Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղից էր: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 2014 թվականի աշնանը զորակոչվել է բանակ: Օրեր շարունակ Բորիս Օզմանյանը համարվում էր անհետ կորած: Ծնողներն անգամ տեղեկություններ ունեյին, որ իրենց տղան ողջ է: Արցախի և Ադրբեջանի միջև կրակի դադրեցումից հետո պարզ դարձավ, որ զինծառայողը ևս զոհված է:

https://www.youtube.com/watch?v=OlKY60BT7ts&feature=youtu.b

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ