25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Կարողա հարյուր տարի մնանք ստեղ, իյա..».Ապարը բարկացավ/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ նստավայրում շարունակվում է «Զինված խմբի» գործով դատաքննությունը:

Արդեն հայտնել ենք, որ դատարանը գտնվում է գաղտնալսումների հրապարակման փուլում:

Այսօրվա նիստի ժամանակ Արթուր Վարդանյանի շահերի  պաշտպան Լևոն Բարսեղյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը վատառողջ է և չի կարող մասնակցել դատին: Գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանը (Ապար) զայրացած միջամտեց. «Ինչքան կարա հիվանդ լինի, կարողա հարյուր տարի մնանք ստեղ, իյա..»:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ