25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես զոհվածի այրի եմ և արցախյան պատերազմի հաշմանդամ. մանրամասներ սկանդալային պատմությունից

Օրերս համացանցում Սոֆյա Հովսեփյան անունով օգտատիրոջ կողմից  տարածվեց մի գրառում, որը հարյուրավոր մարդկանց զայրույթը հարուցեց և քննադատության տեղիք տվեց:

Սոֆյա Հովսեփյանը տեղադրել էր մի լուսանկար և գրել էր.

«Ի՞նչ է թաքնված այս պատվոգրի հետևում …
Երեկ այս երիտասարդին՝ ով ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, կանչել են Կենտրոնի ոստիկանություն և տվել պատվոգիր…
թվով 50 հոգու և ԲՈԼՈՐԻՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ , երբ բոլորն էլ ողջ են …
Ում վերահսկողության տակ է սա ՊՆ -ի, թե ՀԿ նախագահի …
Սա էլ է խոսում մեդալների ու պատվոգրերի անարժեքության մասին , որ անգամ չեն ուսումնասիրում ո՞վ ,ի՞նչ և ի՞նչու … 
Ապրող մարդուն հետմահու պատվոգիր շնորհել ,կեցցե՛ք….!!!!»:

29571266_1885005544863785_3130697407227578849_n

Այս առնչությամբ Henaran.am-ը մեկնաբանություն խնդրեց Զոհված Ոստիկանների Ընտանիքների աջակցություն ՀԿ նախագահ Լիլիթ Չիբուխչյանից;

«2012 թվականի ապրիլի 4-ից իմ ստեղծած հասարակական կազմակերպությունը գործնեություն է ծավալում: Նշեմ, որ իմ ղեկավարած կազմակերպությունը ոչ մի կապ չունի ոստիկանության հետ: Մեր կազմակերպությունը օգնություն է ցուցաբերում զոհված ոստիկանների ընտանիքներին և դա միշտ արվել է իմ անձնվեր աշխատանք ու նվիրումի շնորհիվ: Ես ինքս զոհվածի այրի եմ ու երկու երեխա եմ մեծացրել: Ես շատ լավ գիտեմ`դա ինչ ցավ ու տառապանք է ու իմ հոգուն պարտք եմ համարել լինել զոհվածների ընտանիքների կողքին:Ես արցախյան պատերազմի մասնակից եմ և երկրորդ կարգի հաշմանդամ: Կատարվածը թյուրիմացություն է եղել, ոչ դիտավորյալ մի երևույթ` ցուցակներն են խառնվել: Ես անձամբ չեմ կարող նախապես շփվել հարյուրավոր մարդկանց հետ, հասկանում եք»,-մանրամասնեց Լիլիթ Չիբուխչյանը:

Լիլիթ Չիբուխչյանի խոսքով` սխալմունքը կապված է եղել երկու զինվորի հետ ու ինքը հենց դահլիճում ներողություն է խնդրել զինվորից.«Ես չէի ցանկանա նեղացնել զինվորին ու երբ հասկացա ինչ է կատարվել ներողություն խնդրեցի նրանից ու ասացի, որ կուղղեմ սխալը: Իմ ամբողջ տարիների աշխատանքը թյուրիմացության պատճառով ջուրը ընկավ: Ես վատառողջ կին եմ ու գիշերները չեմ քնել, չեմ կարողացել Եռաբլուր գնալ, այցելել ամուսնուս շիրիմին: Ես ոչ մեկից փող չեմ կերել ու այսօր այսքան վիրավորանք: Մեծ ցավ եմ ապրում…»:

Լիլիթ Չիբուխչյանը նշեց, որ ընդամենը 27 պատվոգիր է տրվել ու հնարավոր չէր 50 պատվոգիր շնորհել սխալ տեքստով:

«Ես միլիոն անգամ ներողություն խնդրեցի, բայց չանցավ…ոստիկանությանն էլ գցեցին քաշքշուկի մեջ ու միայն այն պատճառով, որ իմ կազմակերպությանը դահլիճ էին տրամադրել»,-եզրափակեց Լիլիթ Չիբուխչյանը:

29942653_194723754470391_1987893582_o

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ