20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Փաշինյանը նախորդ իշխանության կողմից սկսված Հյուսիս-հարավ ճանապարհը համարում ամենամեծ ներդրումային ծրագիրը՝ ՀՀ պատմության մեջ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը: Նա նշեց, որ այս նախագիծը ռազմավարական մեծ նշանակություն ունի: Առաջին փուլում հրավիրվելու են այն կազմակերպությունները, որոնք կարող են ու հայտ են ներկայացնում՝ ճանապարհի շինարարությունը իրականացնելու. նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է: «Այս մասշտաբի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ […]

Բելառուսի և Հայաստանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք լինել չի կարող. Մակեյ

Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք լինել չի կարող, այդ մասին Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Հայաստանի մասին արած հայտարարությունները։ Մակեյի խոսքով՝ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր այդ թեմային չափազանց մեծ ուշադրություն են դարձրել։ Նա նշել է, որ պետք է հարցազրույցն […]

Ոչ մեկին չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը. ընդդիմադիրները թող վախենան՝ իրենց գրպանային դատավորները դուրս կմնան համակարգից. Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու հարցում տեղի է ունենում բացարձակ օբյեկտիվ աշխատանք։ «Դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, անկեղծությամբ ու խղճի հանգստությամբ», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։ Նախարարի խոսքով՝ բոլոր շահարկումներով ոչ փոխելու են իրենց աշխատանքը, ոչ ստիպելու են սուբյեկտիվ դառնալ, ոչ էլ փակելու են հնարավորությունը՝ պայքարելու դատական համակարգում […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1774 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 410 հազար 155 դեպք, որից 381 հազար 700-ը`առողջացած, 8229-ը` մահվան ելքով:   Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 հազար 645 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:   Մեկ օրում կատարվել է 6630 […]

«Սրիկան ասում էր, որ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ողբերգություն է, այդքան լկտի ու ցինիկ մարդ կարող է լինել, բայց այդքան անբարոյական չի կարող լինել». Արմեն Աշոտյան

«ԱԽՔ-ի երեկվա «մենահամերգի» մեջ կարևոր ստեր կային, որոնք պետք է անպայման բացահայտել։ Արմեն Գրիգորյանը երեկ ամբողջ հաղորդման ընթացքում այնպես էր գովում 2011 թվականի  Կազանյան փաստաթուղթը, կարծես թե այդ փաստաթուղթը Սերժ Սարգսյանը չի բանակցել, ստեղծել ու բերել ստորագրման»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսպես գնահատեց  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկ […]

Մեր աշխատանքները չեն արգելափակում որևէ այլ տարածքի ելումուտը, չեն խոչընդոտում որևէ կառույցի. «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերություն

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը Երեւանում՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում կառուցելու է էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր: Կառուցվելու է ժամանակակից, «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան: Շենքը կլինի էներգախնայող, էկոարդյունավետ, շրջակա միջավայրի համար անվտանգ: Ներդրումային ծրագրի  ընդհանուր ֆինանսավորումը մոտ 10 մլրդ ՀՀ դրամ է, որի մեծ մասն ուղղակի օտարերկրյա ներդրում է: Կառուցապատման փուլում վճարվելու է մոտ […]

Ասել եմ՝ թույլ չեմ տալու իմ միջոցով քաղաքական որոշումներ ստանալ. դա է եղել պատճառը, որի համար ես այսօր ամբաստանյալ եմ հորինված քրգործով. Ռուբեն Վարդազարյան

Բարձագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը այսօր բացահայտեց, թե երբ ինքը իշխանության համար դարձավ անցանկալի։ «Այն պահին, երբ հասկացան, որ ես չեմ կատարելու պատվեր, ես չեմ քաղաքականացվելու, այդ պահից սկսած ես դարձա ոչ հարմար մարդ», – Ազգային ժողովում այսօր հայտարարեց նա։ Վարդազարյանը նշեց, թե ինքը իշխանության թշնամին չէ, չի արել այնպիսի մի բան, […]

Երևանցիների 54.6 տոկոսը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը. «GALLUP International»

Երևանցիների 54.6 տոկոսը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Երևանում իրականացված հետազոտության արդյունքները։     «Հավանություն տալի՞ս եք Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը» հարցին երևանցիների պատասխանն ունեցել է հետևյալ տեսքը.     Միանշանակ հավանություն է տալիս – 6.9 տոկոս   ավելի շուտ հավանություն է տալիս – 15.6 […]

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 38 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2676 նոր դեպք

Փետրվարի 11-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2676 նոր դեպք: Կատարվել է 6743 թեստավորում, առողջացել՝ 3658 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 402 403 դեպք, որոնցից 365 662-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 029 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8145 դեպք է արձանագրվել: […]

Նոյեմբերի 16-ին գերեվարվածներին Ադրբեջանում առանց բուժօգնության են թողել, ռազմագերիներից մեկը մահացել է․ «Փաստինֆո»

Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք, պատճառվել են տառապանքներ, թողել առանց բուժօգնության, որի հետեւանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը զոհվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ «Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել 2021թ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի