20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1362, մահվան 7 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1362, մահվան 7 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 367 795 է Հայաստանում հունվարի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1362 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 367 795-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 7 դեպք, մահացածների թիվը […]

Լրագրողների դեմ ամենատգեղ ատելության խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը. Թագուհի Թովմասյան

Լրագրողների դեմ ամենատգեղ ատելության խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Բնականաբար, արդեն շղթայական ռեակցիայով այդ վերաբերմունքն իջնում է ներքև ու արդեն պատգամավորներն են հանդգնում ԱԺ ամբիոնից վիրավորել լրագրողներին», – նշեց նա:  Ըստ պատգամավորի` Նիկոլ Փաշինյանի նպատակն է լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքը իջեցնել, հասցնել ամենացածր մակարդակի, […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2594, մահվան 8 դեպք

Հայաստանում հունվարի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2594 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 364 348-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 6 դեպք, մահացածների թիվը 8041 է: Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է արձանագրվել: Հունվարի 29-ի դրությամբ մահվան […]

Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է. Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձը է հղել ՀՀ զինված ուժերի 30-ամյակի առթիվ. «Դատախազության ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է, պետականակերտման գործընթացում մեր ժողովրդի ամենակարևոր նվաճումներից մեկը, որ կայացման իր անցած հերոսական ճանապարհով դարձել է մեր ազգային ինքնության անքակտելի մասնիկը: Ինչպես […]

Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ․ «Հարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Այս օրը նշում ենք բանակի համար ամենածանր պայմաններում։ Դժվար չէ հասկանալ այն մարդկանց ապրումները, որոնք ներդրում են ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծված եւ քայլ առ քայլ կայացած մեր բանակի ճակատագրի մեջ։ […]

Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան

5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում: «ԱԺ բրիֆինգների ժամանակ էլ մենք ասացինք, որ այդ հարցով քննարկումներ չենք ունեցել, որոշում էլ չենք կարող ունենալ, բայց լրատվական հնարք է, վերնագրերն այնպես գնացին, որ «Հայաստան» դաշինքը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը նախագահի պաշտոնում: Բայց […]

Ալեն Սիմոնյանը հերքում է

ԱԺ նախագահի խոսնակը հայտարարություն է տարածել, որում նշում է․ ««Իրավունք» լրատվականի «Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանն առանձնատներ են կառուցում. Նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին» վերնագրով հրապարակումն իրականությանը չի համապատասխանում: Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում: Ջրագծի վերաբերյալ չակերտավոր շշուկները նույնպես հերյուրանք են: Հավելեմ նաև, որ շշուկներին ու […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1332 նոր դեպք. արձանագրվել է 6 մահ

Հունվարի 25-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1332 նոր դեպք: Կատարվել է 5713 թեստավորում, առողջացել՝ 155 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 վարակակիր։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353 731 դեպք, որոնցից 334 549-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8032 դեպք է արձանագրվել: Այլ […]

«Գուցե կանխատեսելի էր, պետք է հասկանանք, թե ինքը Հայաստանի հետ ինչ աստիճանի կապ է ունեցել». Խաչատուր Սուքիասյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մեկնաբանությամբ՝ երբ Արմեն Սարգսյանը ստանձնում էր ՀՀ նախագահի պաշտոնը,  գիտեր, թե Սահմանադրությամբ ինչ   իրավունքներ և լիազրություններ ուներ, ուստի հիմա,  երբ անցել է 4  տարի, այլ բան ասելը տեղին չէ: «Մինչև պաշտոնը ստանձնելը, նա պետք է ծանոթանար Սահմանադրությանը: Ես չեմ մտածել այն մասին, հասկանալու համար, թե նրա հրաժարականն ինձ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք. մահվան դեպքեր չեն արձանագրվել

Հունվարի 24-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք: Կատարվել է 4612 թեստավորում, առողջացել՝ 176 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 352 399 դեպք, որոնցից 334 394-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8454 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8028 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի