Լրագրողների դեմ ամենատգեղ ատելության խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը. Թագուհի Թովմասյան
Լրագրողների դեմ ամենատգեղ ատելության խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Բնականաբար, արդեն շղթայական ռեակցիայով այդ վերաբերմունքն իջնում է ներքև ու արդեն պատգամավորներն են հանդգնում ԱԺ ամբիոնից վիրավորել լրագրողներին», – նշեց նա:
Թագուհի Թովմասյանն ասաց, թե առաջիկա շաբաթվա ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցությունը Էթիկայի հանձնաժողով ձևավորելու մասին նախագիծ է դնելու շրջանառության մեջ, սակայն հարց է` իշխանությունը կգնա՞ այդ քայլին, թե՞ չի գնա: