20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 հազար 145 դեպք, որից 333 հազար 716-ը`առողջացած, 8022-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4891 բուժառու:  Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Մեկ օրում կատարվել է 4597 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային […]

Հայաստանի տնտեսությունը շատ լավ վիճակում է. Խաչատուր Սուքիասյան

Ազգային ժողովը քննարկում է «Անկանխիկ գործառնությունների մասին» ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարեց, թե սա վերաբերում է այն իրավակարգավորումներին, որով կխթանեն Հայաստանում անկանխիկ գործառնությունների իրականացումը: «Կնվազեն կանխիկի գործառնությունների ծախսերը, անկանխիկ գործառնությունները կդառնան ավելի մատչելի, շահավետ ու արդյունավետ», – ասաց նա: ԿԲ փոխնախագահի խոսքով՝ անկանխիկ գործառնությունների իրականացումը նվազեցնելու է ստվերային տնտեսությունում […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք. մահացել է 1 մարդ

Հունվարի 17-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք: Կատարվել է 4040 թեստավորում, առողջացել՝ 46 քաղաքացի, գրանցվել է 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 785 դեպք, որոնցից 333 655-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4594 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8020 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության […]

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը քաղաքական է, բայց փորձ ունեցող ցանկացած մարդու մտքերը պետք է բոլորի համար հետևության առիթ կամ նյութ դառնան. Խաչատուր Սուքիասյան

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը, համարում է քաղաքական։ «Լևոն Տեր-Պետրոսյանը շատ-շատ ժամանակներ քաղաքական հայտարարություններ է արել, իր կարծիքն ունի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկար ժամանակ չի կառավարում ՀՀ-ն, քաղաքական հայտարարությունների իրավունքը միշտ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 293, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 293 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 377-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8018 է: Հունվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1515 է, մահվան ընդհանուր […]

Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների․ ՀՀ ԱԳՆ

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ ԱԳՆ–ն։  «Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը […]

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր փաստաթղթերի հետազոտման փուլն է

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը Նախորդ դատական նիստերի ընթացքում Սերժ Սարգսյանի պաշտպանները դատավորին միջնորդել էին իրենց տրամադրել քրեական մայր գործի ամբողջական նյութերը: Պաշտպանները դատարանում հիշեցրին, որ մայր գործը, որից անջատվել էր Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքով գործը, հարուցվել […]

Հատկապես «փակ» է Հանրայինի «Լուրեր» թողարկման եթերն այն հայտարարությունների համար, որոնք վերաբերում են ադրբեջանական անօրինականություններին. Թաթոյանը գրություններ է ուղարկել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերություն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու և մարդու իրավունքները, օրենսդրությունն ու միջազգային պահանջները խախտող քաղաքականության, պետության պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պարզաբանումների պահանջով։ 2021թ. դեկտեմբերի 28-ի ծավալուն հայտարարությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել […]

Հայաստանում մեկ օրում մահացել է 4 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք

Հունվարի 13-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Կատարվել է 5763 թեստավորում, առողջացել՝ 111 քաղաքացի, գրանցվել է 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 811 դեպք, որոնցից 333 311-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3972 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8014 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության […]

Սոցիալական կայքերում բացում են էջեր, որոնք իբր քաղաքացիներին տրամադրում են վարկեր․ ոստիկանությունը զգուշացնում է

Այսօր չափազանց հեշտացել է վարկ ձևակերպելու գործընթացը։ Ցանկացած անձ կարող է առանց բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելու օնլայն վարկ ձևակերպել։ Սա, իհարկե, հեշտացնում է մարդկանց կյանքը, սակայն այս հանգամանքից օգտվում են նաև հանցավոր հակումներ ունեցող անձինք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։ Ընդանրապես, վարկ ձևակերպելու համար հարկավոր են վարկառուի անձնական տվյալները։ Հանցամիտների թիրախը նախ հենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի