20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ալեն Սիմոնյանը կկատարի ՀՀ նախագահի լիազորությունները

Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական է տվել Հանրապետության նախագահի պաշտոնից: Սահմանադրության 5-րդ գլուխը նախատեսում է նման դեպքերում ՀՀ նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարման և նոր նախագահի արտահերթ ընտրության կարգը։ Մասնավորապես, ըստ ՀՀ սահմանադրության 2015 թ. խմբագրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան […]

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հունվարի 22-ին, հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից: Աղբյուրը հայտնում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:  

Փաշինյանը պաշտպանության նախարարին արձակուրդ է տրամադրել. հունվարի 22-ին նա ամուսնանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրվել է 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ: Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նշենք, որ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։ Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 628 նոր դեպք. մահվան դեպքեր չեն արձանագրվել

Հունվարի 21-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 628 նոր դեպք: Կատարվել է 3605 թեստավորում, առողջացել՝ 125 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 957 դեպք, որոնցից 333 982-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6430 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]

Չավուշօղլուն հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրված է նաև Հայաստանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: «Մինչ այժմ իրենց մասնակցությունը հաստատած ԱԳ նախարարների թիվը 39 է: Մենք բոլորին հրավիրում ենք աշխարհի տարբեր ծայրերից, հյուրեր ենք հրավիրել նաև մեր տարածաշրջանից՝ Հայաստանից, Հունաստանից և նույնիսկ Կիպրոսի հունական […]

Կենդանաբանական այգում հինգ անգղ է սատկել, մեկ արջ և մեկ քարայծ (Hraparak)

Երևանի կենդանաբանական այգում սարսափելի իրավիճակ է ստեղծվել։ Կենդանիները հերթով սատկում են, ու ոչ ոք նրանց տեր չի կանգնում։ Hraparak.am-ին ասացին՝ այգու տնօրենի ժ/պ նշանակված Արևիկ Մկրտչյանը, ակնհայտորեն գլուխ չի հանում իր պարտականություններից։ Այգում բարձիթողի վիճակ է ստեղծվել, խոսվում է չարաշահումների մասին, որոնց հետևանքով է նաև, որ կենդանիներին նորմալ կեր չեն տալիս, չեն խնամում, ինչն էլ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 621, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում հունվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 349 329-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8026 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9542-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 103 է, ընդհանուր […]

Ուզում եմ՝ այդ կինը երջանիկ լինի. ցավում եմ, որ այսքան տգիտություն կա. Հռիփսիմե Ստամբուլյանն արձագանքեց ՔՊ-ականին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն անդրադարձավ իր ազգանվան շուրջ տեղի ունեցած քննարկումներին: Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն այսօր, փորձելով արձագանքել Հռիփսիմե Ստամբուլյանի ելույթին, ասաց․ «Իսկ ինչ վերաբերում է տիկին Ստամբուլյան․․․ Ստամբուլ․․․ լավ, է, ոչ մի բան»: «Ես հուսով եմ, որ մենք առաջիկայում կունենանք այնպիսի իշխանություն, որ առողջ հասարակություն կձևավորի […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 563, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հունվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 563 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 348 708-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8025 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9541-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 38 է, ընդհանուր […]

Հրաժարականի մասին արտահայտությունը կատակ էր. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համար երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին հայտարարությունը կատակ էր: «Արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արած արտահայտություն է… իհարկե, կարող եք ծիծաղել», – ընդդիմադիրներին ասաց Էկոնոմիկայի նախարարը: Իր հրաժարականի մասին հարց հնչեցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին հարց տվեց Քերոբյանը՝ արդյոք նման պատվախնդրությամբ գնում ու թակում են Արժույթի միջազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի