10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ասել եմ՝ թույլ չեմ տալու իմ միջոցով քաղաքական որոշումներ ստանալ. դա է եղել պատճառը, որի համար ես այսօր ամբաստանյալ եմ հորինված քրգործով. Ռուբեն Վարդազարյան

Բարձագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը այսօր բացահայտեց, թե երբ ինքը իշխանության համար դարձավ անցանկալի։

«Այն պահին, երբ հասկացան, որ ես չեմ կատարելու պատվեր, ես չեմ քաղաքականացվելու, այդ պահից սկսած ես դարձա ոչ հարմար մարդ», – Ազգային ժողովում այսօր հայտարարեց նա։

Վարդազարյանը նշեց, թե ինքը իշխանության թշնամին չէ, չի արել այնպիսի մի բան, որով կարելի է իրեն գամել անարգանքի սյունին, ընդամենն ասել է՝ թույլ չի տալու իր միջոցով քաղաքական որոշումներ ստանալ

«Դա է եղել պատճառը, որի համար ես այսօր ամբաստանյալ եմ հորինված քրեական գործով», – ասաց ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահը։

Նա նշեց, որ հանրային ճնշում եղել է ԲԴԽ-ի նկատմամբ, բայց պատվեր, որ ինչ-որ մեկն անձամբ զանգի իրեն ու ասի ՝ «պարոն Վարդազարյան, խնդրում եմ կամ ցուցում եմ տալիս, հորդորում եմ այսինչ անձին ենթարկել քրեական պատասխանատվության», չի եղել։

Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին դռնփակ նիստում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում էր կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։

Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը. նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ