20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Netflix-ը հեռացավ ՌԴ-ից

Ամերիկյան հանրահայտ ժամանցային Netflix ընկերությունը, որը մատուցում է ֆիլմերի և սերիալների հոսքային ծառայություն, դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանի տարածքում՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին հայտնել է Variety ամսագիրը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչի հայտարարությունը։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք որոշել ենք դադարեցնել մեր գործունեությունը Ռուսաստանում»,-ասել է Netflix-ի ներկայացուցիչը։ Հարթակը ռուսական շուկայում է 2016 թվականից։ Ռուսաստանում […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում մարտի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421541-ի: Վերջին մեկ օրում կատարվել է 2803 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2921750 է: Փաստացի այս պահին բուժվում է 4277 պացիենտ, նվազել է 376-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 407082 անձ` վերջին մեկ օրում 512 անձ: […]

Էլ քանի՞ մահ է անհրաժեշտ Ուկրաինայի երկինքը փակելու համար, ինչո՞վ են Խարկովում կամ Նիկոլաևում խաղաղ բնակիչները տարբերվում Համբուրգի կամ Վիեննայի բնակիչներից․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հանդես է եկել հերթական տեսաուղերձով, որում արևմտյան երկրներին կրկին կոչ է արել օգնել Ուկրաինային օդային պաշտպանության հարցում: Նա ընդգծել է, որ խաղաղ ուկրաինացիներն արժանի են, որ երկինքը փակվի թշնամու հրթիռներից։   «Էլ քանի՞ մահ և կորուստ է անհրաժեշտ Ուկրաինայի երկինքը փակելու համար, ինչո՞վ են Խարկովում կամ Նիկոլաևում խաղաղ բնակիչները տարբերվում […]

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում Արցախի օկուպացված տարածքների մասին օրենք ընդունելու հարց չկա

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում Արցախի օկուպացված տարածքների մասին օրենք ընդունելու հարց չկա։ « «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նման հարց չի քննարկում, օրակարգում էլ չկա այս պահին», – Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարնի կողմից ընդունված նախագծին՝ վերջինս ասաց, թե որևէ մեկնաբանություն չունի այդ հարցով։ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում մարտի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 226-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8528 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից […]

Ընտանիքի վիշտը կմեղմվի, բարոյական զորակցություն կցուցաբերվի. զոհված զինծառայողների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։   Ըստ պատգամավորի՝ այն զորակոչիկները, որոնք ունեն պատերազմի ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Պատգամավորի խոսքով՝ գործող կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիասնում […]

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 18 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 259 նոր դեպք

Մարտի 3-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք: Կատարվել է 3382 թեստավորում, առողջացել՝ 486 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 757 դեպք, որոնցից 404 157-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6472 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8505 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

Իրավունք չունենք հապաղելու. բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ. Սուրեն Պապիկյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Գլխավոր շտաբի պետի, պետի տեղակալի ու վարչության պետերի փոփոխությունները: «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, չե՞ք կարծում, որ Եվրասիական տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ԳՇ-ում այդքան մեծ փոփոխությունները շատ ավելի են մեծացնում այն սպառնալիքները, որոնք փոխանցվում են նաև մեր տարածաշրջանին», – հետաքրքրվեց պատգամավորը: […]

Դիմակ կրելն այլևս պարտադիր չէ. Առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում: Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: Փոփոխությունն ուժի […]

«Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի կործանարար միջուկային պատերազմ». Լավրով

Երրորդ համաշխարհային պատերազմը, եթե տեղի ունենա, կլինի միջուկային և կործանարար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Aljazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ում։ «Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի կործանարար միջուկային պատերազմ»,- ասել է նախարարը։      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի