19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Netflix-ը հեռացավ ՌԴ-ից

Ամերիկյան հանրահայտ ժամանցային Netflix ընկերությունը, որը մատուցում է ֆիլմերի և սերիալների հոսքային ծառայություն, դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանի տարածքում՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին հայտնել է Variety ամսագիրը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչի հայտարարությունը։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք որոշել ենք դադարեցնել մեր գործունեությունը Ռուսաստանում»,-ասել է Netflix-ի ներկայացուցիչը։

Հարթակը ռուսական շուկայում է 2016 թվականից։ Ռուսաստանում այն ունի մոտ 1 մլն բաժանորդ։

Ավելի վաղ Ռուսաստանում ֆիլմերի վարձույթի դադարեցման մասին էին հայտարարել Universal Pictures, Sony Pictures, Paramount ստուդիաներն ու Walt Disney մեդիակոնգլոմերատը, որը միավորում է Lucasfilm, MARVEL, Pixar, Maker Studios ստուդիաները։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ