16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, թե ադրբեջանական սադրանքի հետևանքով զինծառայող է զոհվել, իրականության չի համապատասխանում. ՊՆ

Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը, հայտնում են պաշտպանության նախարարությունից։ «Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա», – նշված է ՊՆ […]

«Աշխարհին ցույց տանք, որ Հայաստանում դեռևս կան արժանապատվություն ունեցողներ». ՀՅԴ ու ՀՀԿ երիտասարդները վաղն ակցիա կանեն ԱԳՆ շենքի մոտ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ «Հայաստանում խորացող համակարգային և Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային ճգնաժամերի պայմաններում հայաստանյան դե ֆակտո իշխանությունները շարունակում են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող գործողությունները՝ փորձելով հայ ժողովրդին կանգնեցնել ևս մեկ աղետի առջև։ Հինգշաբթի օրը՝ մարտի […]

Զինված ուժերը համալրվել է ուղղաթիռներով, ԱԹՍ-ներով. Կառավարությունն ամփոփել է 2021թ. պաշտպանական ոլորտում իրականացրած ծրագրերը

Պաշտպանության և սահմանային անվտանգության ուղղությամբ Զինված ուժերում վերանայվել է զորամիավորումների, միավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կազմ-կառուցվածքը: Շարունակվել են մարտական դիրքերի կահավորման, կենցաղի և մարտական հերթապահության պայմանների բարելավման, ինչպես նաև զինծառայողների անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները, «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի գործունեությունն ամփոփող հաշվետվությունում։ Ռազմական սպառնալիքների կանխատեսվող մակարդակին պետության պաշտպանունակության մակարդակի համապատասխանեցման նպատակով սահմանվել է […]

Նարեկ Սամսոնյանը՝ Գյումրու ոստիկանության պետին. Չե՞ք ամաչում /տեսանյութ/

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախ արձանագրեց «գրպանային ընդդիմության մահվան լուրը»։ Ապա նա հայտարարեց, որ այսօր առավոտյան ոստիկանները բերման են ենթարկել Կարապետ Պողոսյանին։ «Տարել են Գյումրու ոստիկանություն նորմալ ձևով, հասնելով ոստիկանություն՝ ասել են, կներես, պիտի պառկացնենք, նկարենք։ Ու այդպես նկարել են»,-մանրամասներ հայտնեց Սամսոնյանը։ Նա հիշեցրեց, որ Գյումրիում իրավապաշտպան գործունեություն ծավալող մի […]

Դպրոցներում մարտի 21-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը

Դպրոցներում մարտի 21-ից կտրվի գարնանային արձակուրդի մեկնարկը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի […]

Կապանի Ներքին Հանդ գյուղի մոտ ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են եկել ու վրաններ տեղադրել. վարչական ղեկավար․ News.am

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում մարտի 3–ից 5–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ «Սահմանից իջել են մեր տարածքում նստել։ Պաշտպանության նախարարությունում տեղյակ են, եկել են պոստ դրել։ Ադրբեջանական կողմի դիրքից դիտարկվում է գյուղի […]

Գիշերը օպերատիվ-մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն. ՊԲ

Մարտի 13-ին` օրվա ընթացքում և մարտի 13-ի լույս 14-ի գիշերը օպերատիվ-մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն, հաղորդում են Արցախի պաշտպանության բանակից։ Նշվում է, որ հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։

Ադրբեջանը Հայաստանին հինգ կետից բաղկացած առաջարկների փաթեթ է հղել և «սպասում է պատասխանի»

Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին․ այս մասին, ըստ «Սիվիլնեթի»՝հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «Անադոլու» գործակալության հետ զրույցում։ Նա հստակեցրել է, որ «ուղերձը հետևյալն է՝ նվաճման գործոնն այլևս չկա, և չնայած անցյալի դժվարություններին՝ ադրբեջանական կողմը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին»։ Բայրամովի խոսքով՝ […]

ՌԴ-ն չեղարկել է ավիաչվերթների սահմանափակումները ևս 8 երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ

Ռուսաստանը չեղարկել է օդային հաղորդակցության սահմանափակումները ևս ութ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական կայքում։ «2022 թվականի մարտի 9-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն, անկանոն և կանոնավոր չվերթների սահմանափակումները դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան, որոնք նախկինում մտցվել էին որպես COVID-19-ի տարածումը կանխարգելելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի