Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին. ՀՀ վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում գազի մատակարարման դադարեցմանը: Փաշինյանն ասաց, թե արդեն երեք օր է, ինչ Արցախը կրկին զրկված է գազամատակարարումից ու սա տեղի է ունեցել Ադրբեջանի անմիջական մասնակցությամբ: «Մարտի 7-ին Արցախին մատակարարվող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում, ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը ու, ի վերջո, […]





































