20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Կապանի Ներքին Հանդ գյուղի մոտ ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են եկել ու վրաններ տեղադրել. վարչական ղեկավար․ News.am

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում մարտի 3–ից 5–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ «Սահմանից իջել են մեր տարածքում նստել։ Պաշտպանության նախարարությունում տեղյակ են, եկել են պոստ դրել։ Ադրբեջանական կողմի դիրքից դիտարկվում է գյուղի […]

Գիշերը օպերատիվ-մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն. ՊԲ

Մարտի 13-ին` օրվա ընթացքում և մարտի 13-ի լույս 14-ի գիշերը օպերատիվ-մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն, հաղորդում են Արցախի պաշտպանության բանակից։ Նշվում է, որ հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։

Ադրբեջանը Հայաստանին հինգ կետից բաղկացած առաջարկների փաթեթ է հղել և «սպասում է պատասխանի»

Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին․ այս մասին, ըստ «Սիվիլնեթի»՝հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «Անադոլու» գործակալության հետ զրույցում։ Նա հստակեցրել է, որ «ուղերձը հետևյալն է՝ նվաճման գործոնն այլևս չկա, և չնայած անցյալի դժվարություններին՝ ադրբեջանական կողմը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին»։ Բայրամովի խոսքով՝ […]

ՌԴ-ն չեղարկել է ավիաչվերթների սահմանափակումները ևս 8 երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ

Ռուսաստանը չեղարկել է օդային հաղորդակցության սահմանափակումները ևս ութ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական կայքում։ «2022 թվականի մարտի 9-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն, անկանոն և կանոնավոր չվերթների սահմանափակումները դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան, որոնք նախկինում մտցվել էին որպես COVID-19-ի տարածումը կանխարգելելու […]

Մեդվեդևն իր ողջույններն է ուղարկել McDonald’s-ին՝ նշելով, որ Ռուսաստանում էլ գիտեն կոտլետով հաց պատրաստել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մի շարք արտասահմանյան ընկերությունների՝ երկրից հեռանալու ֆոնին բարևել է McDonald’s-ին՝ նշելով, որ Ռուսաստանում էլ գիտեն կոտլետով հաց պատրաստել։ Մեդվեդևը հիշեցրել է, որ 2014 թվականին Արևմուտքը նույնպես պատժամիջոցներ սահմանեց, սակայն Ռուսաստանն այս ընթացքում կարողացավ ապահովել պարենային անվտանգությունը և մի շարք խնդիրներ լուծել ներմուծման փոխարինման ոլորտում։ «Կհաղթահարենք հիմա էլ։ Ի վերջո, […]

Կառավարությունում այսօր համար առաջին հարցն է՝ սպասվող ինֆլյացիայի դեմն առնել. վատատեսական սցենարը պետք է ունենանք. Վահագն Խաչատուրյան

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով տնտեսական լրջագույն մարտահրավերներ են ի հայտ եկել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։ Նա նշեց, թե անկանխատեսելի երևույթներ կարող են տեղի ունենալ, որովհետև ոչ մեկ չէր կարող պատկերացնել, որ շատ կարճ ժամանակում Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, կարող է հայտնվել լուրջ սահմանափակումների մեջ։ «Տնտեսագիտական […]

Թող վայելեն միմյանց հետ շփումը. Ռուսաստանը լքում է Եվրոպայի խորհուրդը

Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի խորհրդին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել կոլեկտիվ Արևմուտքի կողմից իրականացվող այս խարխլող գործողություններին: Ռուսաստանը չի մասնակցի նատօականների և նրանց հնազանդորեն հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական հնագույն կազմակերպությունն արևմտյան գերազանցության մասին կախարդանքների համար հարթակի վերածմանը: Թող վայելեն միմյանց հետ շփումը՝ առանց Ռուսաստանի», – նշել են նախարարությունից։  

Թուրքիայից ողջունում են Արարատ Միրզոյանի այցը Անթալիա

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, թե ողջունում են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը։ «Հայաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2022 թվականի մարտի 11-13-ը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, գոհունակությամբ ենք ընդունել։ Նման փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրի միջև երկխոսության աճին և մբողջական […]

Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ. առողջապահության փոխնախարար

Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որը ներկայացնում է նախագիծը, հայտարարեց, թե վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։ «Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի