27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը Հայաստանին հինգ կետից բաղկացած առաջարկների փաթեթ է հղել և «սպասում է պատասխանի»

Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին․ այս մասին, ըստ «Սիվիլնեթի»՝հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «Անադոլու» գործակալության հետ զրույցում։

Նա հստակեցրել է, որ «ուղերձը հետևյալն է՝ նվաճման գործոնն այլևս չկա, և չնայած անցյալի դժվարություններին՝ ադրբեջանական կողմը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին»։

Բայրամովի խոսքով՝ «Հայաստանն արդեն մեկ տարի է՝ չի պատասխանում այդ առաջարկներին»։

Մենք վերջերս Հայաստանին առաջարկների նոր փաթեթ հղեցինք՝ որպես բարի կամքի դրսևորում։ Առաջարկեցինք որոշ հիմնարար սկզբունքներ, որոնք ներառում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորում։ Հայաստանը պետք է դիտարկի դրանք և պատասխանի։ Եթե Հայաստանն անկեղծորեն ուզում է կարգավորել հարաբերությունները, սա նրանց համար շատ լավ հնարավորություն է։ Հայաստանի պատասխանը շուտով հայտնի կլինի, և մենք, իհարկե, կձեռնարկենք համապատասխան քայլերը»,- հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը։

 

Նա մանրամասնել է, որ մեկ-էջանոց փաստաթուղթը վերջերս է ներկայացվել Հայաստանին։

Բայրավոմը նաև նշել է, որ «բոլոր սկզբունքները, որոնք հիշատակված են փաստաթղթում, միջազգային հարաբերությունների սկզբունքներ են»։ Դրանցից մեկը երկու երկրների միջև դեմարկացիայի հարցն է։

«Ադրբեջանը առաջարկում էր լուծել այդ հարցերը, սակայն Հայաստանը մշտապես նոր նախապայմաններ էր առաջ քաշում։ Նախապայմանները գործընթացի մեկնարկի համար անընդունելի են։ Պետք է ստեղծվի երկկողմ համագործակցության խումբ և սկսի աշխատել։ Կա հինգ հիմնական կետ»,- եզրափակել է Բայրամովը։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ