20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Սուրեն Պապիկյան-Շոյգու հանդիպում կլինի

Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ՊՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ՀՀ ԱԳՆ

Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին՝ ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: «Հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար», – ասված է Հունանյանի […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք. մահացել է 24 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417 հազար 456 դեպք, որից 395 հազար 700-ը`առողջացած, 8378-ը` մահվան ելքով:   Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 780 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:   Մեկ օրում կատարվել է 4759 […]

«Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը

Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաեւ Ադրբեջանում:   Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից: Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, եւ մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, […]

Պատերազմի ժամանակ դիմել եմ ՊԲ-ին, ասել են՝ «դուք իրավունք չունեք զբաղվել բանակով». Սամվել Բաբայան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը վստահեցնում է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ միջամտություն չի ունեցել, որևէ կարգադրություն չի արել։ «Նամակով դիմել եմ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, գրավոր պատասխանել են՝ «դուք իրավունք չունեք զբաղվել մեզանով, անգամ հարցնեք բանակի մասին»։ Ի՞նչ կառավարել, ինչի՞ մասին է խոսքը, ես բունկերում եղել եմ որպես Արցախի նախագահի խորհրդական, նախագահի […]

Սթափվեք, առիթ եք տալու ողջ հայությունը գա այն եզրակացության, որ սպասարկում եք թուրք-ադբեջանական տանդեմի շահերը. Արմեն Ռուստամյանն՝ իշխանությանը

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ հայտարարություն տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե բացառիկ շանս է իշխանության հետ համատեղ հայտարարություն ընդունելու։ Նա ՔՊ-ին կոչ արեց գոնե համատեղ մեկ նախադասություն ընդունեն, մնացած տեքստը կարող են փոխել։ « «Շուշիի հռչակագիրը» իր […]

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 30 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1469 նոր դեպք

Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1469  նոր դեպք, կատարվել է 5879 թեստավորում: Առողջացել է 2587 քաղաքացի, գրանցվել է մահվան 30 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414764 դեպք, որոնցից 388780-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16088 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8308 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2857715 […]

Հանրաքվեով հաստատված ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բացարձակ են և անսակարկելի․ «Ժառանգություն»

Երեսունչորս տարի առաջ այս շաբաթ Ստեփանակերտի ժողովրդական ժայթքումով, Երեւանի մայր հավաքով եւ Արցախի բուն որոշմամբ սկզբնավորվեց մեր Հայրենիքի ինքնության, ազատության եւ վերամիավորման համար բազմադարյա պայքարի արդի հանգրվանը:   Խոնարհվում ենք մեր ազգային զարթոնքը կերտողների եւ նահատակների լույս հիշատակի առջեւ եւ ասում` ինքներս մեզ ու աշխարհին` Հայոց հարցը լուծված չէ: Հանրաքվեով հաստատված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու […]

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 25 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք

Փետրվարի 18-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք: Կատարվել է 5659 թեստավորում, առողջացել՝ 2825 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413 295 դեպք, որոնցից 386 193-ը՝ առողջացած:  Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8278 դեպք է արձանագրվել:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, ՄԱԿ-ին՝ դատապարտել ադրբեջանական պետական ահաբեկչական քաղաքականությունը․ հայտարարություն

Արցախի ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության՝ վերջերս արված հայտարարությունն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ահաբեկչությունն առաջին հերթին ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ: Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի Հանրապետության նախագահին փաստորեն ձերբակալելու պետական ամենաբարձր մակարդակով հնչեցրած սպառնալիքները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի