27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սթափվեք, առիթ եք տալու ողջ հայությունը գա այն եզրակացության, որ սպասարկում եք թուրք-ադբեջանական տանդեմի շահերը. Արմեն Ռուստամյանն՝ իշխանությանը

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ հայտարարություն տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե բացառիկ շանս է իշխանության հետ համատեղ հայտարարություն ընդունելու։ Նա ՔՊ-ին կոչ արեց գոնե համատեղ մեկ նախադասություն ընդունեն, մնացած տեքստը կարող են փոխել։

« «Շուշիի հռչակագիրը» իր սադրիչ ու ապակառուցողական բնույթով անընդունելի է Հայաստանի համար։ Այս մի նախադասությունը եկեք համատեղ ընդունենք, մնացածն ինչ ուզում եք ավելացրեք ու պակասեցրեք, իսկ եթե դուք այս նախադասությունը չեք ընդունում, հենց այդպես էլ ասեք», – նշեց նա։

Ռուստամյանն ընդգծեց՝ այո, Թուրքիան ու Ադրբեջանը բացառիկ օրինակ են ցույց տալիս, թե ինչպես կարելի է օրենսդիրով ու գործադիրով միասնական քաղաքականություն վարել ու դա էլ անում են։

«Մեր խորհրդարանը, եթե դրան չարձագանքի, հիմնավոր կասկած է առաջանում, որ մենք ուղղակի սպասարկում ենք թուրք-ադրբեջանական շահերը, ուրիշ եզրակացություն չի բխելու։ Սթափվեք, եթե դուք սխալ քվեարկեցիք ու չմիացաք այդ ձևակերպմանը, դուք ուղղակի առիթ եք տալու, որ ողջ հայությունը գա այն եզրակացության, որ դուք սպասարկում եք թուրք-ադբեջանական տանդեմի շահերը», – նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Նա իշխանությանը կոչ արեց, որ հայտարարեն՝ իրենց համար ընդունելի է «Շուշիի հռչակագիրը»։

«Վավերացրեք «Շուշիի հռչակագիրը, վերջանա գնա», – ասաց պատգամավորը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը պարտավոր է արձագանքել ու գնահատական տալ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին»։

 

Պատգամավորը ներկայացրել է ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը, որը դրել են շրջանառության մեջ և առաջարկում են խորհրդարանին ընդունել այն։

Ազգային ժողովն այս օրակարգով փետրվարի 23-ին արտահերթ նիստ կհրավիրի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ