20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Արցախում մեծ բախումներ չկան, սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է՝ էսկալացիայի ալիքը մեծանա. Արման Սարգսյան

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է՝ այս պահին Արցախում մեծ բախումներ չկան։ «Սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։ Արման Սարգսյանի խոսքով՝ այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի իրավիճակը ապակայունացնել։ Փոխնախարարը նշեց, որ […]

Զինված ուժերում բարեփոխումները սկսված են, իսկ ԳՇ պետ նշանակելու մասին հարցի հասցեատերը ես չեմ. Պաշտպանության փոխնախարար

Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. վստահեցնում է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքրվեց՝ ի վերջո, ե՞րբ է ՊՆ-ն պատրաստվում առարկայական ներկայացնել բարեփոխումների փաթեթը ու ե՞րբ են պատրաստվում նշանակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։ Արման Սարգսյանն էլ ասաց, թե ԳՇ պետ նշանակելու մասին հարցի հասցեատերն ինքը չէ։ «Բարեփոխումները […]

«Հայկական օրակարգ. Հանրահավաք պետք է, բայց՝ հասկանալի բովանդակությամբ». Վահե Հովհաննիսյան

Եթե այսօր անցկացվեր սոցհարցում, դրանց պատասխանը գուցե մեզ ցույց տար, որ հասարակության մի պատկառելի մաս գտնվում է կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի տեքստերի ազդեցության տակ, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ հարձակման, ուրեմն դրանից խուսափելու միակ ճանապարհը արագ խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ նրանց իսկ պայմաններով։ Ու սա բնական մարդկային ռեակցիա է. չի կարելի մեղադրել մարդկանց՝ […]

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և շարունակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շարունակվել է Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման շուրջ կարծիքների փոխանակումը։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն պահպանման […]

Անդրանիկ Փիլոյանն ազատվեց ԱԻ նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Փիլոյանին  ԱԻ նախարարի պաշտոնից  ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ Փիլոյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակ. ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց

Ընդդիմությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց։ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր Ազգային ժողովում ասաց, թե այս իշխանությունն անկարող է կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը։ «Հետևաբար, սիրելի հայրենակցիներ, կոչ եմ անում դուրս գալ փողոց, ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում մենք միասին կքննարկենք՝ ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանել Հայաստանը, հանուն Հայաստանի ու Արցախի […]

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ընդդիմությանը փակ ֆորմատով հանդիպման առաջարկ է արել. Ռուբեն Ռուբինյանն է միջնորդը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը հանդիպման առաջարկ է արել։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն հայտարարեց, որ քննարկում է ունեցել վարչապեետի ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ «Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ քննարկման արդյունքում, նաև քննարկելով վարչապետի հետ, ես «Հայաստան» խմբակցությանն առաջարկել եմ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի ու ընդդիմադիր խմբակցությունների միջև. ընդդիմադիր մեր խմբակցություններն ասել են, որ այդ […]

Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. «Ազատություն»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։   «Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ Տիգրան Ավինյանի հետ քննարկումներ են եղել, բայց վերջնական համաձայնություն չկա։ Եթե […]

Ձերբակալվել է Անդրանիկ Փիլոյանը. ես սա ցավով եմ ասում. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալությունից: Նա ասաց, որ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել արտակարգ իրավիճակների նախարարությունում. այս պահի դրությամբ կան ձերբակալված անձինք, ձերբակալվել է նաև նախարար Փիլոյանը: «Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է, իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք, բայց ես ուզում եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի