13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Արցախը պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի 75%-ը. Նորայր Մուսայելյան

Արցախի հողօգտագործողները 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր առճակատվում են թշնամու կողմից դրսևորվող տարատեսակ սադրանքների հետ՝ այդ թվում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման խոչընդոտների: Արցախի Հանրապետությունը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի գրեթե 75 տոկոսից ավելին: Գյուղատնտեսությանը պատճառված կորուստների դիմաց տրամադրվելիք աջակցության գործընթացի, ընթացիկ և սպասվող ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանի հետ: […]

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո և հնարավոր խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը, ասվում է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում։ «Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բոլոր ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայրի ապահովմանը», – ասված է հայտարարությունում: «Ազատություն» ռադիոկայանը մանրամասներ է հրապարակել Հայաստանի, Ադրբեջանի և […]

Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է նվիրել Աննա Մկրտչյանին /տեսանյութ/

Այսօր Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության տոնը: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է նվիրել խորհրդարանի կին պատգամավորներին։ Լրագրողները ֆիքսել են պահը, երբ Ալեն Սիմոնյանը ծաղիկներով մոտենում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին և ծաղիկներ նվիրում այն պահին, երբ վերջինս հարցազրույց էր տալիս: Սիմոնյանը չպատասխանեց լրագրողների հարցին՝ նշելով․ […]

Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից. Ադրբեջանի ԱԳՆ

Ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։   ԱԳՆ-ն այս հանդիպումը գնահատում է որպես «տարածաշրջանային անվտանգության հարցում կարևոր քայլ»։   «Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը ԵՄ Խորհրդի նախագահի մասնակցությամբ հերթական կարևոր […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք. մահ չի արձանագրվել

Հայաստանում ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 629 դեպք, որից 410 հազար 270-ը`առողջացած, 8619-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2061 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ օրում կատարվել է 2683 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, առողջացել է 18 […]

Մաղթում ենք, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի բոլոր ընտանիքներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել ավետման տոնի առիթով. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով: Այսօր բարեբանում ենք Սուրբ Աստվածածնին, ով հավատավոր հոգով և խոնարհ սրտով ընդունեց հրեշտակաձայն ավետիսը Աստծո Որդու աշխարհգալստյան՝ մարդկության փրկության և հարուցյալ կյանքի համար։ Սուրբ […]

Մոսկվան Կիևի հետ բանակցություններում մուկ ու կատու չի խաղալու․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցությունների հեռանկարները և Կիևի մարտավարությունը, ասել է, որ Մոսկվան «մուկ ու կատու չի խաղա»։ «Մենք անհանգստացած ենք, որ ուկրաինական կողմը որոշել է պահանջել, որ եթե պայմանագիր կնքվի, մի քանի օրվա ընթացքում պետք է դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները, ռուսական զինված ուժերը կլքեն Ուկրաինան, իսկ դրանից հետո կլինի […]

Խաչատուր Սուքիասյանի որդին ապօրինի շինարարություն է իրականացնում Երևանի կենտրոնում. (լուսանկար) «Հետք»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, Երևան քաղաքի կենտրոնում ապօրինի շինարարություն է իրականացնում։  «Հետք»-ը մարտի 31-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ֆիքսել էր, որ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասում շինարարական աշխատանքներ են ընթանում։ «Լունապարկի» սկզբնամասում՝ «Քուին բուրգեր» սննդի կետի հարևանությամբ բետոնաշաղախ մեքենա է աշխատում, իսկ սննդի կետի հետնամասում՝ հենասյուներ […]

Վրաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան

Ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ենթադրվում է, որ Շալվա Պապուաշվիլին կհանդիպի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի