21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել․ Դատախազություն

2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ Մասնավորապես, նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի […]

Ժամանակն է մի կողմ թողնել ներքին բոլոր հակասությունները. ԱԱԾ պահեստազորի սպաների միության կոչը սպաներին

Պարոնայք ենթասպաներ, սպաներ, գեներալներ, մեզ համակիր քաղաքացիներ, երկրի ներսում սրվում է ներքաղաքական պայքարն իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր հայենակիցներն իրավամբ տագնապում են, որ իշխանությունները զոհելով մեր ազգային շահերը` գործում են ի նպաստ Թուրքիայի և Ադրբեջանի: Այս մասին կոչ-հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:   Հայտարարությունում նաեւ ասվում է. «Գնալով […]

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ․ «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: 1915-1923թթ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության։ Շուրջ 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա […]

«Համադրե՛ք այս ելույթները․․․ Երկու տարի, երկու ղեկավար, երկու ելույթ միևնույն վայրում՝ հայկական Շուշիում»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Երկու տարի, երկու ղեկավար, երկու ելույթ միևնույն վայրում՝ հայկական Շուշիում: Ընդամենը ԵՐԿՈՒ տարի տարբերություն… Համադրե՛ք այս ելույթները: Մի քանի վայրկյանում կտեսնեք հայ ազգի վերջին տարիների ողջ ողբերգությունը, աղետը, կորուստները և ցավը: Ամենամեծ ապացույցը, ամենամեծ վկան, թե ինչ աղետ էր Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի գլխին, հենց […]

Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ջահերով երթին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 23-ին մասնակցելու է ավանդական ջահերով երթին։ «Այո, նախագահ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին», – Yerevan.Today-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։ Նշենք, որ ջահերով երթն այս տարի մեկնարկելու է ժամը 19։15-ին Հանրապետության հրապարակից։ Երթի մասնակիցները շարժվելու են […]

Նիկոլը իր ելույթով բովանդակային ճգնաժամ ստեղծեց երկրում

Նիկոլը իր ելույթով բովանդակային ճգնաժամ ստեղծեց երկրում։ Մյուս կողմից՝ ՔՊ-ական լսարանը իր ծափերով ճգնաժամ ստեղծեց դահլիճում։ Շատ դժվար է պատկերացնել, թե դրանից հետո երեք խմբակցություններն ինչպես են շարունակելու համատեղ աշխատանքը, ինչպես ես աշխատելու հանձնաժողովներում, ստանդարտ օրակարգերի շուրջ։ Այդ դահլիճում հնչել է երրորդ հանրապետության ամենավտանգավոր ելույթներից մեկը, և այն արժանացել է ծափերի։ Սա է փաստը։ Դրանից […]

Ընդդիմության նախաձեռնած լսումները՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին չեղարկվել են

«Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումները՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ չեղարկվել է: «Ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, նիստերի դահլիճում նախատեսվող խորհրդարանական լսումները տեխնիկական խնդիրների պատճառով չեն կայանալու: Լսումները նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը», – ասվում է ԱԺ հայտարարության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի