21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Նախագահը հումորով է վերաբերվում». Բագրատ Միկոյանը՝ Քոչարյանի՝ քաղաքական ասպարեզից հեռանալու լուրերի մասին

NEWS.am-ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից՝ «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված հոդվածի առնչությամբ։ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ Հայաստանի նախկին երեք նախագահները պատրաստվում են հեռանալ քաղաքականությունից։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշե՞լ է չզբաղվել քաղաքականությամբ: Գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը պատասխանել է «Քաղաքական ասպարեզից իր՝ հերթական «հեռանալու» […]

Նիկոլ Փաշինյանը գնում է. Քաղաքագետ

ՌԴ նախագահ Պուտինի հետ այդքան երկար նախապատրաստած ու հիմա էլ ճոխ-ճոխ գովազդվող հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանին ընդամենը մեկ հարց է հաջողվել լուծել՝ 30 կետից բաղկացած հայտարարության մեջ մի անգամ օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը, այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Պատկերացնու՞մ եք՝ ընդամենը մեկ հիշատակում։ Մինչդեռ հանդիպումից առաջ Փաշինյանն ասում էր, որ […]

«Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակում ենք»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իֆթարի ընթացքում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը ելույթ է ունեցել և կարճ անդրադարձ արել հայ-թուրքական հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նա մասնավորապես ասել է․ «Համոզված ենք, որ Ադրբեջանի բռնազավթված տարածքների ազատագրումից հետո մեր տարածաշրջանում խաղաղության հնարավորություն է ընձեռնվել։ Այս հնարավորությունն անտեղի չկորցնելու համար մեր հարևան Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք […]

Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնական այցով մեկնել ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների […]

Այն, ինչ արեց պարոն Վանեցանը, իսկապես տղամարդու, գեներալի արարք է, սկիզբ դրեց, որը շարունակություն կունենա բազմաթիվ ուղղություններով. Աղվան Վարդանյան

Երբեք ուշ չի պայքարելու համար։ Երբ դանակը հասնում է ոսկորին, բնական է, որ դրան հաջորդելու են կոնրկրետ գործողություններ, համախմբում, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։ «Այնպես որ, ուշացած չէ, ով մտածում է, թե ուշացած է, ուրեմն ինքը չի ուզում տեղից շարժվել, չի ուզում մասնակցել։ Իսկ այս ապակենտրոն շարժման նպատակը […]

Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը

Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի` Ազատության հրապարակում նստել են հացադուլի։ Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։ Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը։ Հրապարակում ենք: Տղաների […]

Փաշինյանը չունի որևէ մանդատ այդպիսի որոշում կայացնելու․ ՀՅԴ Բյուրո

2022թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ ամբիոնից իր ելոյթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները եւ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Արցախի ու Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ հայտնած դիրքորոշումները, փաստերի եւ իրողությունների նենգափոխումները վերջնականապես բացահայտեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու իր վարչախմբի քաղաքական եւ բարոյական սնանկությունը։ Այլևս կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը կայացրել է Արցախը Ադրբեջանին հանձնելու եւ […]

Հայաստանի խորհրդարանի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ. Զախարովա

Հայաստանի խորհրդարանի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսական խաղաղապահ զորախումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս այցը նախապես համաձայնեցված չէր խաղաղապահների հրամանատարության հետ», – ասել է Զախարովան։  «Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի