27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնական այցով մեկնել ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ: 

Նիկոլ Փաշինյանի հետ միասին ՌԴ են մեկնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նախարարներից վարչապետի հետ Մոսկվա են մեկնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Կառավարական պատվիրակության կազմում է նաև Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ