18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը գնում է. Քաղաքագետ

ՌԴ նախագահ Պուտինի հետ այդքան երկար նախապատրաստած ու հիմա էլ ճոխ-ճոխ գովազդվող հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանին ընդամենը մեկ հարց է հաջողվել լուծել՝ 30 կետից բաղկացած հայտարարության մեջ մի անգամ օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը, այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Պատկերացնու՞մ եք՝ ընդամենը մեկ հիշատակում։ Մինչդեռ հանդիպումից առաջ Փաշինյանն ասում էր, որ արցախյան թեման գերակշռող է լինելու Պուտինի հետ բանակցություններում։

 
Կարդացե՞լ եք երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Եթե այո, ուրեմն ձեզ համար էլ պետք է պարզ դարձած լինի, որ Նիկոլի հետ կապված Ռուսաստանում այլևս ոչ մի ծրագիր չկա։ Այդ ռեսուրսը ռուսների համար այլևս սպառված է։ Նիկոլը գնում է։ Սա լավ լուրն է։ Իսկ վատն էլ այն է, որ մեր հանրությունն այդպես էլ չկարողացավ գոնե ինչ-որ բան փրկել։ Ինչ տալու էր, Նիկոլը տվեց։ Ինչ մեզանից տանելու էր, տարան…», – նշել է նա։ 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ