Համարձակության համար շնորհակալություն եմ ուզում հայտնել պետական-քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին. Խաչատուր Սուքիասյան
Հայաստանն ամեն ինչ անելու է, որ խաղաղության օրակարգը իր տրամաբանական ավարտին հասցնի, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: «Համարձակության համար ես իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել պետական-քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, որ երեկ իր ելույթում ՀՀ քաղաքացիներին ասաց այն ճշմարտությունը, որն ունեցել ենք», – ասաց նա: Խաչատուր Սուքիասյանը հարց բարձրացրեց՝ ՀՀ երկրորդ նախագահ […]





































