12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բանակցությունների երկկողմ՝ Ադրբեջան-Հայաստան ձևաչափ գոյություն չունի․ Բայրամովի հետ խոսակցությունը բանակցությունների մեկնարկի մասին էր․ ԱԳ նախարար

Իմ և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ադրբեջանի արտգործնախարարի հետ ուղիղ քննարկումը, նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների երկկողմ ձևաչափ չի ենթադրում․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության վերաբերյալ հայկական կողմի պատկերացումները նույնն են մնացել։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակուում առաջանա, բայց ես ձեռնպահ կմնայի երկկողմ ձևաչափ (Ադրբեջան և Հայաստան-խմբ․) ձևակերպումը տալ, երկկողմ ձևաչափ, ըստ էության, գոյություն չունի, երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել, եղել է խոսակցություն բանակցությունների մեկնարկի, ոչ թե բովանդակային բանակցությունների մասին», – նշեց Միրզոյանը։

«Մենք ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում», – ասաց Միրզոյանը։

Այս պահին, նրա խոսքով, համանախագահող երկրների միջև հակասությունները թույլ չեն տալիս, որ «եռյակը» կարողանա քննարկում կազմակերպել։

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ