06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զինված ուժերում բարեփոխումները սկսված են, իսկ ԳՇ պետ նշանակելու մասին հարցի հասցեատերը ես չեմ. Պաշտպանության փոխնախարար

Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. վստահեցնում է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքրվեց՝ ի վերջո, ե՞րբ է ՊՆ-ն պատրաստվում առարկայական ներկայացնել բարեփոխումների փաթեթը ու ե՞րբ են պատրաստվում նշանակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։

Արման Սարգսյանն էլ ասաց, թե ԳՇ պետ նշանակելու մասին հարցի հասցեատերն ինքը չէ։

«Բարեփոխումները սկսված են, եթե որոշ քաղաքական ուժերի համար դրանք տեսանելի չեն, դա արդեն քաղաքական գնահատականի հարց է, բայց բարեփոխումները մեկնարկել են, գտնվում են ընթացքի մեջ», – հայտարարեց պաշտպանության փոխնախարարը։

Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ հայեցակարգի բովանդակությունն այդքան էլ իր համար ընդունելի չի եղել:

«Ես այդ աշխատանքով բավարարված չեմ ու հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքները առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, ՊՆ-ն բաց է», – ասել էր նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ