06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, թե ադրբեջանական սադրանքի հետևանքով զինծառայող է զոհվել, իրականության չի համապատասխանում. ՊՆ

Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը, հայտնում են պաշտպանության նախարարությունից։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա», – նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով:

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ