19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Նարեկ Սամսոնյանը՝ Գյումրու ոստիկանության պետին. Չե՞ք ամաչում /տեսանյութ/

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախ արձանագրեց «գրպանային ընդդիմության մահվան լուրը»։

Ապա նա հայտարարեց, որ այսօր առավոտյան ոստիկանները բերման են ենթարկել Կարապետ Պողոսյանին։

«Տարել են Գյումրու ոստիկանություն նորմալ ձևով, հասնելով ոստիկանություն՝ ասել են, կներես, պիտի պառկացնենք, նկարենք։ Ու այդպես նկարել են»,-մանրամասներ հայտնեց Սամսոնյանը։

Նա հիշեցրեց, որ Գյումրիում իրավապաշտպան գործունեություն ծավալող մի քանի անձինք ժամանակին գոռում էին «ՀՀ ոստիկանություն, այ քեզ խայտառակություն», բայց հիմա լռում են։

«Կարապետ Պողոսյանին նման կերպ ոստիկանություն տարած ոստիկանները համակարգի ամոթն են, բացիլները։ Ես Գյումրու ոստիկանության պետին եմ դիմում, չեմ ճանաչում Ձեզ, բայց դուք մարդ եք, որը չունի սկզբունքներ, որը չի հարգում սեփական ուսադիրը։ Էդ որ տանում եք ոստիկանություն, պառկացնում եք, ում համար որ նկարում եք, չե՞ք ամաչում։ Լավ, որ գնում եք տուն, ձեր երեխքի դեմքին նայում եք, ի՞նչ եք զգում»,-ասաց Սամսոնյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ