14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Հարավից մոտենում են տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր երկրին հարավից մոտենում են տաք օդային հոսանքներ: Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն և սեպտեմբերի 18-20-ը բոլոր մարզերոմ սպասվում է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ: Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-20-ը այսօրվա համեմատ կբարձրանա 5-7 […]

Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ է սպասվում

Սեպտեմբերի 17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում` 15-18 մ/վ: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը՝ քամին կլինի  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-ին և 18-ի գիշերը կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: Երևանում՝ Սեպտեմբերի 17-ի […]

Կպարզվի ընդդիմության «հիմնական խաղացողը»

«Մեր ընդդիմադիր կուսակցությունները մինչև հիմա շատ քիչ ուշադրություն են դարձրել ՏԻՄ ընտրություններին, որի հետևանքն այն է, ինչ մենք ունենք: Մեր ընդդիմությունը սիրում է բողոքել, որ կեղծիքներ են լինում, որ դրանց հեղինակները գյուղապետերն են հիմնականում, իսկ քաղաքներում իշխանությունը հիմնականում պարտվում է, քանի որ այնտեղ ավելի դժվար է կեղծիքներ անել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Ըստ նրա` […]

ՏԻՄ ընտրությունները խարսխված են անձերի վրա. Խ. Քոքոբելյան

«Մենք այդ հարցը բազմիցս քննարկել ենք, նաև տեղերում ցանկություն ունեցողներ կային, որ մասնակցեին, իհարկե, ավագանու կարգով մասնակցողներ կան, բայց ինչ վերաբերում է ընդհանուր ՏԻՄ ընտրություններին, ապա իմ խորին համոզմամբ և ցավոք սրտի, այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրությունները քաղաքական չեն, նույնիսկ Գյումրիի և Վանաձորի օրենքի փոփոխությունը, կտեսնենք, չի բերելու այն մոտեցումներին, որ դա դիտարկենք զուտ որպես քաղաքական»,-Henaran.am-ի հետ զրույցում […]

«Կարեն Կարապետյանը բյուջե լցնելու համար արդյունավետ կաշխատի»

Հայաստանի վարչապետի փոփոխությունը կապված է   խորը ու լուրջ խնդիրների հետ: Այսօր լրագրողնբերի հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Վերջինս ընդգծեց՝  նորանշանակ  վարչապետ Կարեն Կարապետյանն այն մարդկանցից է, որը, եթե սկզբունքներ դնի եւ շարժվի դրանցով, դրական արդյունքների կհասնի: «Վարչապետի փոփոխությունն առաջինը կապված էր Հայաստանի ծանր տնտեսական վիճակի հետ, որից […]

Բողոքում է

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի փաստաբանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանից: «Վերաքննիչ քրեական դատարան բողոք եմ ներկայացրել սահմանի հատման փորձի վերաբերյալ վճռի մասով»,-նշել  փաստաբանը: Նշենք, որ Վալերի Պերմյակովը ՀՀ ՔՕ-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար ազատազրկվել է […]

Իմ հետաքրքրությունների տիրույթից դուրս է. Ուրիխանյանը՝ Զոհրաբյանի հայտարարությունից

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն օրեր առաջ հայտարարեց, որ ԲՀ կուսակցությունից դուրս եկած պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները: Henaran.am-ը սրա վերաբերյալ հարցեր ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին: Ինչպե՞ս եք վերաբերում այդ հայտարարությանն ու ըստ ձեզ ՝ ինչին է այն միտված: Ես ԲՀԿ անդամ չեմ, որովհետև ԲՀԿ-ը փոխեց իր […]

Գազն ու էլեկտրաէներգիան կէժանանա՞ն

Ինչպես հայտնել ենք,  նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանըշն այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում  անդրադարձավ սոցիալական ոլորտին՝ հանձնարարելով ՀԾԿՀ-ին, Էներգետիկայի նախարարությանը, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել գազի ու էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման ուղղությամբ: Անդրադառնալով այս հարցին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Իհարկե դա հնարավոր է: Մենք ռեզերվներ ունենք. սակագները կարող են էժանացնել: […]

Նրանք, ովքեր բոյկոտում են, իրենք են կորցնում. Շարմազանովը՝ ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից (վիդեո)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Գլխավոր դատախազի և ՀՌԱՀ անդամի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նրանց հաջողություն մաղթեց՝ նշելով, որ Արթուր Դավթյանն ու Տիգրան Հակոբյանն այն մարդիկ են, ովքեր կարող են զարգացնել իրենց ոլորտները: Ինչ վերաբերում է նրան, որ ՀԱԿ ու ԲՀԿ խմբակցությունները հրաժարվել էին մասնակցել դատախազի քվեարկությանն, ապա ԱԺ փոխնախագահն ասաց. «Պատմությունը ցույց […]

Ես կարող եմ պաշտպանության նախարար լինել, եթե…

ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ եւ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը Հայաստանի պաշտպանության նախարար  կցանկանար լիներ  միայն  այն դեպքում, եթե պատերազմական իրավիճակ լինի: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա` անդրադառնալով լրագրողների հարցին`  եթե իրեն առաջարկեին լինել Պաշտպանության նախարար, կցանկանա՞ր ստանձնել այդ պաշտենը: «Մի անգամ այդպիսի խոսակցություն ունեցել եմ Քոչարյանի հետ, ես ասել եմ` ես կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի