04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կպարզվի ընդդիմության «հիմնական խաղացողը»

«Մեր ընդդիմադիր կուսակցությունները մինչև հիմա շատ քիչ ուշադրություն են դարձրել ՏԻՄ ընտրություններին, որի հետևանքն այն է, ինչ մենք ունենք: Մեր ընդդիմությունը սիրում է բողոքել, որ կեղծիքներ են լինում, որ դրանց հեղինակները գյուղապետերն են հիմնականում, իսկ քաղաքներում իշխանությունը հիմնականում պարտվում է, քանի որ այնտեղ ավելի դժվար է կեղծիքներ անել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Ըստ նրա` հիմա այս ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցության դեպքում ընդդիմությունը կարող է ապահովել իր դերակատարությունը մարզերում, և տրված հնարավորությունը մեծ է:

«Ընդհանուր առմամբ ընդդիմադիր դաշտի ռեյտինգը բավական բարձր է, այսինքն ժողովուրդը, որ դժգոհ էր իշխանություններից, ՊՊԾ գնդի գրավումից հետո դեռևս զայրացած է, ու կապ չունի, թե ինչ ընդդիմություն է, նրանք արդյունքի հասնելու հնարավորություններ ունեն, որ ցույց տան իրենք իրոք ընդդիմադիր ուժ են, ու դա նաև կլինի մյուս տարի սպասվող Ազգային ժողովի ընտրությունների նախերգանքը, այսինքն` ՏԻՄ ընտրությունները ցույց կտան, թե ինչ ակնկալիքներ ունեն համապաստան ուժերը համապետական ընտրություններից»:

Հարցին, թե ՏԻՄ ընտրությունները կորոշե՞ն, թե ով է ընդդիմության «հիմնական խաղացողը» լինելու, Գ. Համբարյանը պատասխանեց. «Ինքնըստինքյան այո, թե ընդդիմության «հիմնական խաղացողն» ով է լինելու, և մենք կտեսնենք, թե ինչ վարկանիշ ունեն նաև այն քաղաքական կուսակցությունները, ովքեր ակտիվ մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ տարբեր մարզերում տարբեր կուսակցությունները տարբեր ռեյտինգ ունեն, բայց մոտավորապես պատկերացում կազմել կարելի է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ