18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի պատանեկան չեմպիոններ

ՌԴ  Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանն ունեցավ 2 չեմպիոն: Մինչեւ 16 տարեկանների բաց մրցաշարում չեմպիոն հռչակվեց Հայկ Մ. Մարտիրոսյան: Նա 11 տուրերում վաստակել է 9 միավոր եւ միանձնյա զբաղեցրեց առաջին տեղը: Մինչեւ 18 տարեկանների պայքարում էլ աշխարհի չեմպիոն դարձավ Մանուել Պետրոսյանը, որը եւս 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:    

ՀՀԿ-ն ունակ է փոխել. Արմեն Աշոտյան /վիդեո/

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանում մնում է քաղաքական համակարգի առաջատարը, այս գնահատականը ոչ այնքան քաղաքական է, որքան վիճակագրական: Ընտրությունների որակը բավարարում է ՀՀԿ-ին և իշխող ուժը գոհ է արդյունքներից»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով երեկ՝ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Աշոտյանը նկատեց. «Հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան խոշորացված 292 համայնքում։  ՀՀԿ-ն միայն […]

Ինձ էլ ցույց չեն տալիս. Գ. Սահակյանը՝ Հ1-ի եթերի վերաբերյալ քննադատությունից

«Գիտե՞ք, Հանրային հեռուստատեսությունը մեզ չի ենթարկվում, որ ինչ-որ բան անենք: Նույնը իմ մասին կարող եմ ասել ինձ էլ ցույց չեն տալիս, այնպես որ` հեռուստացույցն ինքն իր գործը կատարում է»,-այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչն է պատճառը, որ Հանրային հեռուստատեսությամբ իրեն չեն լուսաբանում: […]

Հայաստանը համալրել է ծերացող երկրների շարքը

Հայաստանը համալրել է ծերացող երկրների շարքը: Այս մասին այսօր Տարեցների միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը: «Մենք համալրել ենք ծերացող երկրների շարքը, կարող ենք հետագայում համարվել նաև ծեր երկիր: Ծերությունն իր հետ բերում է տնտեսական, սոցիալական խնդիրներ»,-ասաց նա: Նա հայտնեց, որ ըստ ՀՀ […]

Վերջին հույսը /վիդեո/

«Օգոստոսից ազատված եմ աշխատանքից ու չեմ ստացել  342 հազար դրամ աշխատավարձ: Մեր գործարանից ամենացածրը իմ աշխատավարձն է: Ուզում ենք, ասում են՝ կունենանք կտանք: Մենք էլ ծանր վիճակում ենք: Առանց փող ո՞նց ապրենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրեղավանի շշերի գործարանի արդեն նախկին աշխատակից Հայկազ Գևորգյանը: Նշենք, որ Բյուրեղավանի շշերի գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ, ամիսներ շարունակ […]

Անալիտիկի Անին ամսական 1000000 դրամ գնահատեց հայ զինվորի արյունն ու ազգի արժանապատվությունը

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխայանի գրասենյակից հայտնում են. Բազմաթիվ մարդկանց «շանտաժի» ենթարկած, շորթման համար ձերբակալված սրբապիղծ Անի Հովհաննիսյանըերեկ կալանավայրից հերթական զառանցանքն էր հրապարակել հենց այն  «Անալիտիկ» կայքում, որով շորթում էրմարդկանց, ծախում էր զոհված զինվորների արյունը, բանակի պատիվն ու ազգի արժանապատվությունը: Ս/թ սեպտեմբերի 27-ին  ՀՀ հատուկ քննչական ծառայություն է փոխանցվել այն ձայնագրությունը, որում«Անալիտիկ»-ի աշխատակիցը ամսական  մեկ միլիոն […]

Ինչպես է ԲՀԿ-ը լրացնում բացը

«Ես խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ լրատվամիջոցներին հանգիստ թողել Վարդևան Գրիգորյանին և նրա որդուն, կան իրավապահ մարմիններ, թույլ տվեք, որ իրավապահներնը զբաղվեն այդ գործով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով հարցի, թե ինչ ազդեցություն կունենա այն, որ ԲՀԿ թեկնածու որդու մահվան գործի հետ կապված, քարոզարշավը որոշ ժամանակով դադարեց: «Քարոզարշավն, այո, […]

« Հայկո-մայկո են լսում. թող երգեն, հաստափորներին ուրախացնեն … »

««Ամենակարող երգիչը» նախագծի պես հաղորդումները ծնվում են մտքի, ճաշակի, ինտելեկտի բացակայության պատճառով: Մեր պետությունը ծրագիր չունի. նենց, դոլի-դոլի գնում է», – համոզված է ռեժիսոր Նիլկոլայ Ծատուրյանը. ժամանակին հեռուստատեսությամբ ռաբիս հեռարձակելն  արգելվում էր, իսկ հիմա ճիշտ հակառակն է: «Ժամանակին, որ մարդիկ տանը ռաբիս էին լսում, ձայնը ցածրացնում էին, որ մյուսներն այդ մասին չիմանան. ամաչում էին: Բայց հիմա […]

«Քանի՞ անգամ դուք պետք է փորձեք այդ նույն ուխտը ծախեք ՀՀ պետության վրա»

ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանը ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե ի վերջո հասկացել է, թե այս Հարկային օրենսգրքի շահառուն ով է: Նա նշեց, որ շարունակում է մնալ նույն տեսակետին, որ այս փաստաթութղը դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ, և առաջին ընթեցման ժամանակ նման հայտարարություն անելով՝ ընդամենը ցանկացել էր ուշադրությունը հրավիրել, որ ողբերգական վիճակում գտնվող տնտեսությանը բեռը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի