08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինձ էլ ցույց չեն տալիս. Գ. Սահակյանը՝ Հ1-ի եթերի վերաբերյալ քննադատությունից

«Գիտե՞ք, Հանրային հեռուստատեսությունը մեզ չի ենթարկվում, որ ինչ-որ բան անենք: Նույնը իմ մասին կարող եմ ասել ինձ էլ ցույց չեն տալիս, այնպես որ` հեռուստացույցն ինքն իր գործը կատարում է»,-այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչն է պատճառը, որ Հանրային հեռուստատեսությամբ իրեն չեն լուսաբանում: Ըստ պատգամավորի՝ կառավարության հետ հարցուպատասխանի մասը եթեր հեռարձակելիս միշտ կտրվում, մոնտաժվում է այն հատվածը, որտեղ ինքն է հարց տալիս կառավարությանը:

Տիգրան Ուրիանյանը հիշատակեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին՝ մեղադրելով նրան կողմնակալության

«Դուք փող եք տալիս, որ Ջաղինյան Ռուբենը կամ իր մանկության ընկերները որոշեն, թե Աժ եթերից ում կտրեն ու ում չկտրեն»,-ասաց պատգամավորն ու հորդորեց, որ քննարկման առարկա դառնա այն, որ Հանրային ՀԸ-ը Ջաղինյանի կամ «նրան նշանակողի հոր սեփականությունը կլանը չէ»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ պատասխանեց, որ նույնիսկ սահմանադրական դատարանի որոշումը կա, որ ՀԸ-ը պարտավոր չէ լուսաբանել ԱԺ-ը, նիստերը և այլն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ