15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն ունակ է փոխել. Արմեն Աշոտյան /վիդեո/

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանում մնում է քաղաքական համակարգի առաջատարը, այս գնահատականը ոչ այնքան քաղաքական է, որքան վիճակագրական: Ընտրությունների որակը բավարարում է ՀՀԿ-ին և իշխող ուժը գոհ է արդյունքներից»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով երեկ՝ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Աշոտյանը նկատեց.

«Հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան խոշորացված 292 համայնքում։  ՀՀԿ-ն միայն իր անդամներով հաղթել է  176 համայնքում, չհաշված նրանք, ում սատարել է ՀՀԿ-ն: Այսինքն՝ ՀՀԿ-ն պաշտպանել է իր ղեկավար դերն ու կշիռը Հայաստանի քաղաքական կյանքում:  Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա քաղաքական մշակույթի տեսանկյունից այս ընտրությունները եղել են որակապես շատ ավելի բարվոք: Խոսքը վերաբերում է  և՛ քարոզարշավին, և՛ ընտրություններին , և՛, հուսով եմ, հետընտրական ընթացքին: Այս պարագայում ևս մեկ անգամ փաստենք, որ ՀՀԿ-ն ինքը փոխելով և փոփոխվելով ունակ է փոփոխություններ առաջադրել և իրականացնել ամբողջ երկրում»,- ընդգծեց Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ