18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Հանրապետականի» համագումարի օրը հայտնի է

Նոյեմբերի 26-ին «Հանրապետական» կուսակցությունը 16-րդ համագումարը կանի: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Համագումարը կկայանա Երևանի մարզահամերգային համալիրում:

Անահիտ Բախշյանը հրավիրում է վարչապետի ուշադրությունը /վիդեո/

«Ուզում եմ վարչապետի ուշադրությունը հրավիրել կրթության ոլորտի վրա, այն առումով, որ այս ոլորտում շատ հաճախ են խնդիրներ  լինում: Նշեմ, որ շատ քաղաքականացված է այս ոլորտը, որը հակաօրինական է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Բախշյանի խոսքով՝ կուսակցական քարոզչություն է իրականացվում կրթական հաստատություններում` հատկապես բուհերում, […]

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում չի ուզում տեսնել Արծվիկ Մինասյանին. վերջինս հաստատեց (վիդեո)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր չհերքեց, որ իրեն առաջարկ է եղել ղեկավարել այլ նախարարություն, սակայն թե կոնկրետ որը, նա չմանրամասնեց: «Եղել է առաջարկ, եղել է  առաջարկ տարբեր ուղղություններով, ես որպես ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածու, այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ ակնկալում դարձնել կուսակցության Գերագույն մարմնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարի պաշտոնակատարը: Նշենք, որ ըստ […]

Վաղը հայտնի կդառնա

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը վաղը կպատասխանի բոլոր հարցերին: Նախարարությունից հայտնել են, որ նախարարի պաշտոնակատարը վաղը հանդես կգա մամլո ասուլիսով: Ենթադրվում է, որ ասուլիսի ժամանակ նա կհայտնի` հեռանալու է, թե ոչ: Նկատենք, որ նախորդ նիստի ժամանակ Մինասյանը բանավեճ էր ունեցել վարչապետի հետ, իսկ այսօր էլ նա առարկել է վարչապետի կատարած փոփոխությանը, որով էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է […]

Հովհաննես Հովսեփյանը սկզբունքային եւ պրոֆեսիոնալ անձնավորություն է. Շարմազանով /վիդեո/

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեում հնարավոր  կառուցվածքային փոփոխությունենրի եւ ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ հարցերին: Շարմազանովը շեշտեց՝ կառուցվածքային փոփոխությունների հետ կապված՝ որեւէ բան չի կարող ասել: «Կարող եմ իմ անձնական կարծիքը հայտնել Հովսեփյանի մասին: Նրան անձնապես եմ ճանաչում, բայց […]

Ես առաջին անգամ եմ լսում 2 միլիարդ դոլարի մասին. նախարարը հանդիպեց նաիրիտցիներին/վիդեո/

Էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին մոտեցավ կառավարության առջեւ հավաքված նաիրիտցիներին: Գործարանի ներկա եւ նախկին աշխատակիցները նախարարին ներկայացրին իրենց պահանջները «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված: Նաիրիտցիներից Անահիտ Մանուկյանը նախարարին ասաց, որ կա ներդրող, որը պատրաստ է 2 մլրդ դոլար տրամադրել «Նաիրիտի» վերագործարկման համար, սակայն նախկին նախարարներն այդպես էլ քայլեր չձեռնարկեցին գործարանը […]

Վերացնել պրիմիտիվ գողությունը.վարչապետ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ  քննարկvեց ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացում ընտրության չափորոշիչներ հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին հարցը: Այս նոր համակարգի ներդրման մասին կառավարությունում հայտարարվել էր վաղուց: Կար որոշում՝ նախարարներին զրկել ճոխ չվերթներից: Ներդրվող ծրագրի հիմնական կանոնը հետևյալն է՝ գործադիրի հասարակ աշխատակիցները պետք է օգտվեն բացառապես էկոնոմ դասի չվերթներից, ընդ որում` գնվելու է ամենաէժան տոմսը, […]

Հայ լինելը հպարտություն է. եղվարդցիները գիտեն գաղտնիքը/վիդեո/

Հայաստանի հանրապետության ողջ տարածքով այսօր թնդում է ուրախությունը: Բոլոր քաղաքներում ու գյուղերում երգ ու պար է , կենացներ, շնորհավորանք ու իրար զարկվող բաժակներ… Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում էլ Անկախության տոնը ամենաթանկն է: Ամենակարևոր այս տոնը երգ ու երաժշտությամբ, հիշողություններով ու հպարտությամբ է տոնվում: «Երազ իմ երկիր հայրենիք» վերնագրով շարադրության 13 մրցանակակիրները այսօր սեպտեմբերի 21 -ին […]

«Ես ընդհանրապես բոլորի հետ եմ լեզու գտնում» (վիդեո)

«Կարծում եմ, որ այս պահին ուղղակի պետք է այստեղ լինեի, որևէ այլ տրամաբանություն չկա: Նպատակահարմար գտան, եղավ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված իր վերանշանակումը: Դիտարկմանը, որ 3 վարչապետերի հետ էլ կարողացել է «լեզու գտնել» ու աշխատել, նա արձագանքեց. «Ես ընդհանրապես բոլորի հետ […]

«Մենք առաջարկել ենք սակագների մեթոդաբանությունը փոխել». վարչապետը` գազի ու էլեկտրաներգիայի սակագներից

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը օրեր առաջ Կառավարության նիստի ժամանակ հանձնարարել էր վերանայել էլեկտրաէներգիայի և գազի սակագները: Այսօր լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե ինչ եզրահանգման են եկել: «Մենք առաջարկել ենք սակագների մեթոդաբանությունը փոխել, տարանջատել սոցիալապես անապահվին ոչ սոցիալապես անապահովից»,-ասաց նա: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կարող է նաև հաշվի առնեն որոշակի բիզնես ոլորտների համար սահմանված սակագները: «Մասնավորապես ջերմոցներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի