17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ես ընդհանրապես բոլորի հետ եմ լեզու գտնում» (վիդեո)

«Կարծում եմ, որ այս պահին ուղղակի պետք է այստեղ լինեի, որևէ այլ տրամաբանություն չկա: Նպատակահարմար գտան, եղավ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված իր վերանշանակումը: Դիտարկմանը, որ 3 վարչապետերի հետ էլ կարողացել է «լեզու գտնել» ու աշխատել, նա արձագանքեց. «Ես ընդհանրապես բոլորի հետ եմ լեզու գտնում անկախ նրանից` վարչապետ են, պաշտոնյա են»:

Ինչ վերաբերում է նրան, որ նորանշանակ վարչապետը, ըստ տեղեկությունների, ռուսամետ է, իսկ ինքը ավելի շատ արևմտամետ, ապա նախարարն ասաց. «Իմ կարծիքով թե նոր վարչապետը, թե ես հայամետ ենք»: Նա հավելեց բոլոր երկրների հետ էլ պիտի քաղաքականություն վարվի, «և, և» -ի բանաձևը չպիտի մոռանալ: «Հավասարակշռված քաղաքականությունն ամենալավն է, կարևորը հայամետ լինելն է»,-ընդգծեց ՀՀ փոխվարչապետը:

Խոսելով ԵՄ-ի հետ հարաբերություններից` փոխվարչապետը հույս հայտնեց, որ շատ շուտով կստորագրվի Հայաստան- ԵՄ համաձայնագիրը: «Մենք Եվրամիության հետ աշխատում ենք, ամեն ինչ իր ընթացքով գնում է: Հուսով եմ՝ շատ շուտով կլինի նոր համաձայնագիր»,-եզրափակեց նա:

Մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ