Վերացնել պրիմիտիվ գողությունը.վարչապետ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկvեց ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացում ընտրության չափորոշիչներ հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին հարցը:
Այս նոր համակարգի ներդրման մասին կառավարությունում հայտարարվել էր վաղուց: Կար որոշում՝ նախարարներին զրկել ճոխ չվերթներից:
Ներդրվող ծրագրի հիմնական կանոնը հետևյալն է՝ գործադիրի հասարակ աշխատակիցները պետք է օգտվեն բացառապես էկոնոմ դասի չվերթներից, ընդ որում` գնվելու է ամենաէժան տոմսը, որը չի նախատեսում վերադարձ և ժամկետի փոփոխում: Երկրորդ խումբը նախարարներն են, որոնց համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս, եթե թռիչքի տևողությունը ութ ժամից ավել է: Երրորդ խումբն անվտանգության խորհրդի անդամներն են, որոնց համար նախատեսվում են բիզնես դասի տոմսերը:
Նախագիծը ներկայացնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրեցեց, թե իրենք ոլորտում ներդնելու են բավական բարդ համակարգ, որ վերացնեն պրիմիտիվ գողությունը:
«Մեր նպատակն է վերացնել պրիմիտիվ գողությունը: Բոլորդ Ձեր համակարգերում կարգի բերեք: Ինձ զեկուցել են, թե մինչև այժմ ինչ մեխանիզմներ են գործել, որոնք ուղղակի ֆանտազիայի ժանրից են»,-նշեց վարաչպետը: