14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հովհաննես Հովսեփյանը սկզբունքային եւ պրոֆեսիոնալ անձնավորություն է. Շարմազանով /վիդեո/

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեում հնարավոր  կառուցվածքային փոփոխությունենրի եւ ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ հարցերին:

Շարմազանովը շեշտեց՝ կառուցվածքային փոփոխությունների հետ կապված՝ որեւէ բան չի կարող ասել:

«Կարող եմ իմ անձնական կարծիքը հայտնել Հովսեփյանի մասին: Նրան անձնապես եմ ճանաչում, բայց անձնապեսը սուբյեկտիվ կարծիք է, եւ ես կարող եմ փաստերով խոսել: Պարոն Հովսեփյանը սկզբունքային եւ պրոֆեսիոնալ անձնավորություն է, պետք է ամեն ինչ նայենք համեմատության մեջ»,- ասաց Շարմազանովը: Վերջինս ընդգծեց՝ 2015 թվականի համեմատ եկամուտների հավաքագրման ոլորտում աճ կա, իսկ ՊԵԿ նախագահի անունը որեւէ ապրանքի ներկրման հետ կապ չունի եւ դրանով հնարավորություն է տրվում ազատ մրցակցային դաշի ունենալ: «Ներկայացրի երեք սկզբունք, որոնք այս կարճ ժամանակահատվածում ապացուցել են, որ Հովհաննես Հովսեփյանը ՝ որպես ՊԵԿ նախագահ,  աշխատում է շատ արդյունավետ»,- նշեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ