12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Մենք առաջարկել ենք սակագների մեթոդաբանությունը փոխել». վարչապետը` գազի ու էլեկտրաներգիայի սակագներից

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը օրեր առաջ Կառավարության նիստի ժամանակ հանձնարարել էր վերանայել էլեկտրաէներգիայի և գազի սակագները: Այսօր լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե ինչ եզրահանգման են եկել:

«Մենք առաջարկել ենք սակագների մեթոդաբանությունը փոխել, տարանջատել սոցիալապես անապահվին ոչ սոցիալապես անապահովից»,-ասաց նա: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կարող է նաև հաշվի առնեն որոշակի բիզնես ոլորտների համար սահմանված սակագները: «Մասնավորապես ջերմոցներ, վերամշակող գյուղատնտեսական ձեռնարկությունների համար ստեղծել բարենպաստ պայմաններ»,-ասաց նա: Հարցին, թե այսինքն՝ սոցիալապես անապահովների` 200 Կվտ սպառողների համար սակագինը կվերանայվի՞, ինչպես առաջ էր, վարչապետը նշեց, թե կարող է և ավելին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ