19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Քանի համայնքում է հաղթել ու պարտվել ՀՀԿ-ը

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ
«Հանրապետական» կուսակցությունը  թեկնածուներ է առաջադրվել 237 համայնքներում, որից 161-ում ՀՀԿ-ը հաղթել է: «Նախնական տվյալներով` 20-ից 25 համայնքներում է ՀՀԿ-ը պարտություն կրել»,-հավելեց նա:

Ռուբեն Թադևոսյանի խոսքով, բացի այդ ՀՀԿ-ն առաջադրել և պաշտպանել է նաև ոչ կուսակցության անդամի, որոնցից շատերը համայնքի ղեկավարներ են:

«Նաև 20-ից 25 անկուսակցական համայնքի ղեկավարներ ստացել են մեր աջակցությունը և կարողացել են արժանանալ նաև ժողովրդի վստահությանն իրենց համայնքներում»,-շեշտեց նա:

Եղել են նաև անկուսակցականներ, որոշ դեպքերում նաև այլ կուսակցության անդամներ, որոնց թեև ՀՀԿ-ն չի առաջադրել, բայց ՀՀԿ տարածքային կազմակերպությունները որոշում են կայացրել աջակցել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ