21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԻՄ ընտրությունները խարսխված են անձերի վրա. Խ. Քոքոբելյան

«Մենք այդ հարցը բազմիցս քննարկել ենք, նաև տեղերում ցանկություն ունեցողներ կային, որ մասնակցեին, իհարկե, ավագանու կարգով մասնակցողներ կան, բայց ինչ վերաբերում է ընդհանուր ՏԻՄ ընտրություններին, ապա իմ խորին համոզմամբ և ցավոք սրտի, այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրությունները քաղաքական չեն, նույնիսկ Գյումրիի և Վանաձորի օրենքի փոփոխությունը, կտեսնենք, չի բերելու այն մոտեցումներին, որ դա դիտարկենք զուտ որպես քաղաքական»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն` ի պատասխան հարցին, թե ինչու իր ղեկավարած կուսակցությունն ակտիվ չի մասնակցում այս կիրակի և հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:

Պատգամավորը համաձայն է` շատ կարևոր են ՏԻՄ ընտրությունները, սակայն իրենք չկարողացան մասնակցել տարբեր պատճառներով, բայց հիմնական պատճառն այն էր, որ քաղաքական կոմպոնենտը շատ ցածր է. «Եվ ավելի շատ տեղական, բառիս բուն իմաստով` անձերի վրա խարսխված և ռեսուրսային պայքար է գնում, որը, որպես կանոն, առանձնապես քաղաքական առումով մեծ բան չի տալիս: Եվ այս պատճառով էլ նշում ենք, որ ընտրական նոր համակարգը Հայաստանին առաջընթաց չի կարող ապահովել: Ամեն դեպքում ցավում եմ, որ չմասնակցեցինք, շատ շիտակ եմ ասում»:

Դիտարկմանը, որ քաղաքագիտական շրջանակները կարծում են, որ սա կորոշի ով է ընդդիմության «հիմնական խաղացոը», Խ. Քոքոբելյանն արձագանքեց. «Չեմ կարծում: Եթե այդ ընտրությունները քաղաքական չեն, եթե դրանց քննարկման ժամանակ դրանք քաղաքական չեն դառնում: Բնականաբար, ՏԻՄ-ի ժամանակ չեն քննարկվում այդ քաղաքական խնդիրները, քաղաքական գաղափարական մրցակցություն չկա, ՏԻՄ ընտրություններին ռեսուրսների պայքար է գնում: Եվ այդ առումով կարծել, որ դրանք կբերեն ստարտային վիճակին, չի կարող իրականոթյան համապատասխանել: ՀՀ քաղաքական համակարգը մրցակցային չէ, ու մեր նպատակն է դա դարձնել մրցակցային»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ