Սիմպատիչնի ու ինտիլիգենտ վարչապետով /վիդեո/
Հաշմանդամություն ձեռք բերած օդաչուները շարունակում են պայքարն իրենց առողջության վնասի փոխհատուցման համար: Նրանք դադարել էին վստահել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, իսկ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հույսեր են կապում:
«Ակնկալիքներ ունենք, իհարկե , նոր վարչապետ է` կիրթ է ու գործունյա: Ինքը շատ բարձր մարդ է: Չափված ձևած ու ինտիլեգենտ մարդ է ու չեմ ամաչի, որ դրսի ղեկավարի հետ հանդիպման գնա: Սիմպատիչնի ու կարգին մարդ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքնաթիռի նախկին հրամանատար Սերյան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս, դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն, ինչպես նրանք են պատմում, 2006 թվականից այս կողմ նրանց հասանելիք գումարները չեն տրվում: